Օգոստոսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում:
Նախորդ օրը կատարվել է 1638 թեստավորում, որից 1735-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:










































