Բելառուսի նախագահը չի պատասխանել ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի զանգին, պատմել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Այս մասին հաղորդել է ERR-ը:
«Որքանով որ ես տեղյակ եմ, նրանք [Մերկելն ու Մակրոնը] զանգել են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահին: Եվրոպական երկու առաջնորդներն էլ ցանկություն են հայտնել հեռախոսազրույց ունենալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նա չի պատասխանել և չի վերցրել հեռախոսը», – ասել է Ռատասը:
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ նա փորձել է կապվել Լուկաշենկայի հետ հեռախոսով, սակայն վերջինս մերժել է զանգը:








































