Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Թորիացիները բողոքի ակցիա են անում Ախալքալաքում

Այսօր Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել Թորիա գյուղի բնակիչները: Նրանք պահանջում են ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին, որոնց նկատմամբ այսօր դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը:

Toria boxoq2

Ախալքալաքի շրջանային դատարանում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի արոտավայրերում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը, որն անցել է օնլայն համակարգով: Բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է երկամսյա նախնական կալանք:

«Մենք ուզում ենք, որ մեր տղաներին բաց թողեն: Մեզ ասել էին, որ բաց կթողեն, բայց բանից պարզվում է 2 ամիս կալանքի տակ են թողնելու: Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև նրանք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա: Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- Jnews-ի հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Թորիա գյուղի բնակիչների խոսքով, Նինոծմինդայի տեղական իշխանություններն իրենց խոստացել էին, որ բերման ենթարկված երեք երիտասարդներին ազատ կարձակեն, սակայն դատարանը կալանավորելու որոշում է ընդունել:

Toria boxoq1

«Առավոտյան ժամը 9-ից նստած ենք, ոչ մի ոստիկան մեզ չի մոտեցել, ոչինչ չէին ասում, ժամը երեքի կողմերը եկան ասացին, որ մեր տղաներին երկու ամսով կալանավորում են, այսքան բան: Նինոծմինդայի քաղաքապետը մեզ խոստացավ, որ մեր տղաներին 48 ժամ հետո բաց կթողեն, բայց ինչպես տեսնում եք, նրանց ձերբակալեցին»,- ասել է Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց հավաքվածներից մեկը:

Թորիա գյուղի բնակիչները JNEWS-ի հետ զրույցում ասել են, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում:

«Ամբողջ շրջանում, բոլորը նշում են, որ թուրքերն իրենց նեղում են: Թող երկու շրջանը ոտքի կանգնի, այս խնդրին պետք է լուծում տրվի, թե չէ մի գյուղը բան չի փոխի: Ընտրության ժամանակ ասում են, ու՞ր են թորիացիները, դե հիմա թող գան պաշտպանեն: Ավազակապետն ազատ շրջում է Նինոծմինդայում»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Խաչատուրը:

«Իմ որդին ձեռքից հաշմանդամ է, թուրքն իրեն խփել է, կասեք թուրքն ո՞վ է, որ գա իմ արտում իմ որդուն խփի: Մեր պապական 100 տարվա հողերը գնացել ենք քաղելու, թուրքն ասում է չպիտի քաղես: Ոստիկանությունը մեզ համոզելով բերեց հասցրեց այստեղ»,- նշել է մեկ այլ մասնակից:

Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի մոտից հեռացել են պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, իսկ հակառակ դեպքում նրանք այլ քայլերի կդիմեն:

Օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև ընդհարում է տեղի ունեցել: Պատճառն այն է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող արոտավայրերում, ինչն էլ դժգոհություն է առաջացրել. ընդհարումն ավարտվել է ծեծկռտուքով:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, ինչը ենթադրում է բռնություն: Ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում