Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) բանակը ՌԴ-ի խորհրդականների մասնակցությամբ օգոստոսի 18-ից մինչև 24-ը ավազակային կազմավորումների ջախջախման ընդգրկուն գործողություն են անցկացրել երկրի կենտրոնական մասում: Այդ մասին հայտարարել է Սիրիայում ռուսաստանյան խմբավորման ներկայացուցիչը:
«Օգոստոսի 18-ից մինչև 24-ն ընկած ժամանակաշրջանում ռուսաստանցի ռազմական խորհրդականների անմիջական մասնակցությամբ ՍԱՀ-ի կառավարական զորքերը նախապատրաստել և անցկացրել են ավազակային կազմավորումների ջախջախման ընդգրկուն գործողություն: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Սիրիայի ռազմաօդային ուժերի հարվածների, հրետանային կրակի եւ հատուկ նշանակության խմբերի հետախուզա-որոնողական գործողությունների արդյունքում «սպիտակ անապատի» շրջանում ոչնչացվել են 327 զինյալներ, 134 թաքստոցներ, 17 դիտակետեր, նյութեղենի 7 պահեստներ և սպառազինությունների ու ռազմամթերքի 5 ստորգետնյա պահեստարաններ»,-ասել է նա: