Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Ավարտին են մոտենում սահմանապահ Արտանիշ համայնքի դպրոցի պատուհանների տեղադրման աշխատանքները

Ինչպես հայտնի է, «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամներով անցած ամսվանից այցելություններ ենք կատարել սահմամերձ/սահմանապահ բնակավայրեր՝ փորձելով գույքագրել այդ համայքների բնակիչներին հուզող առաջնային խնդիրները և մեր հնարավորությունների սահմաններում լուծումներ գտել դրանց համար։ Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի սահմանապահ Արտանիշ համայնքի դպրոցի պատուհանների տեղադրման աշխատանքները և արդեն ամենամոտ ապագայում գյուղի աշակերտները հնարավորություն կունենան հաճախել ամբողջովին նոր պատուհաններով կահավորված դասասենյակներ։

Հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող Արտանիշի դպրոցի համար այս խնդիրը չափազանց կարևոր է, քանի որ գյուղը գտնվում է եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում, արդեն հոկտեմբերից, ըստ էության, այնտեղ խստաշունչ ձմեռ է։

Եվ, չնայած, գյուղի դպրոցը ջեռուցվում է, սակայն հին պատուհանները հնարավարություն չէին տալիս պահպանել ջերմությունը, և երեխաները գործնականում գտնվում էին ցուրտ դասասենյակներում։

Մեր այցելության ընթացքում այս խնդիրը վեր հանվեց, մենք մեր ուժերով, ինչպես նաև ներգրավվելով այլ սուբյեկտների՝ կարողացանք դպրոցի 220 քառակուսի մետր ծավալով հին պատուհանները փոփոխել նոր եվրոպատուհաններով։ Այդ աշխատանքներում ներգրավվեց նաև Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունը՝ ՀԷՑ–ը, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում կազմակերպության ղեկավարությանը։

Երկիրը սկսվում է սահմանից, երկիրը պահվում է սահմանով։ Հետևաբար, ամենալավը՝ առաջին հերթին, սահմանին ու հատկապես սահմանին ապրող երեխաներին։

https://www.facebook.com/babajanyana/posts/3579194138777954?__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում