Թուրք զինծառայողները հրետակոծել են գրոհայինների դիրքերը՝ Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկության ժամանակ ռուսական զրահավոր փոխադրիչ մեքենայի վրա հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Անմիջապես պատասխան հարված է հասցվել: Գործողությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական Իդլիբում պարեկություն ժամանակ զինյալները ռուսական զրահավոր փոխադրիչ մեքենա են պայթեցրել, տուժել է երկու զինծառայող: