Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Բաթում է ժամանել 600,000-րդ զբոսաշրջիկը։ Խոսքն Իսրայելից ժամանած զույգի մասին է, որը Բաթում էր եկել զբոսաշրջային ուղեգրով։ Երրորդ անգամ Վրաստանում հանգստացող իսրայելական զույգն այդ կապակցությամբ արժանացել է հատուկ մրցանակի. նրանք կարող են հաջորդ տարվա հուլիսին մեկ շաբաթով անվճար իջևանել «Ռեդիսոն Բաթումի» հյուրանոցում։
Հիշեցնենք, որ այս տարի Աջարիա արդեն իսկ այցելել է 622,285 զբոսաշրջիկ, որոնցից միայն 178,802-ն են եղել օտարազգիներ, իսկ մնացած 443,483-ը Վրաստանի քաղաքացիներ են։ Զբոսաշրջության դեպարտամենտի տվյալներով՝ այդ ցուցանիշը 61 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։








































