Thursday, 18 06 2026
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ

Սևանի Սիգը հարստություն է, բայց ձկնորսներն էլ ապրել են ուզում. լուծումներ են պետք. Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի համար արձակուրդային այս օրերին աշխատանքային այցով Արցախում էի, որտեղ կարեւոր քննարկումներ ունեցա մի շարք հանդիպումների շրջանակներում (այդ մասին՝ առաջիկայում): Այս մասին հայտնում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մինչ այդ, այստեղ՝ Հայաստանում, իմ սիրելի մարզի՝ Գեղարքունիքի ձկնորսներն էին զայրացել, ու այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում այդ դժգոհությունների մասով:

Ուզում եմ խնդիրը դիտարկել երկու կողմերից: Նախ անխուսափելի էր, որ մի օր Կառավարությունը պետք է սկսեր ձկնորսության ոլորտի կարգավորումը, եւ կարելի է ասել` նույնիսկ ուշացած քայլ է: Շատ ենք քննարկումներ արել, բայց գործնական քայլեր՝ ոչ: Մինչդեռ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո պետք է հեղափոխություն լիներ նաեւ այս ոլորտում, եւ իրավապայմանագրային հարաբերությունների հաստատումը այլընտրանք չունի: Ինչու՞, որովհետեւ տարիներ շարունակ մեր ազգային հարստությունը անխնա որսացել են, իսկ շատ մարդիկ, այդ թվում եւ պաշտոնյաներ, ձկնորսներին օգտագործելով, մեծ բիզնեսներ են արել, իսկ ձկնորսն էլ ակամայից դարձել է որսագող: Եւ որսագողությունը եղել է բոլորիս աչքի առջեւ, բոլորս օգտվել ենք ավարից, սիգ ենք համտեսել, հյուրասիրել եւ այլն:

Ընդ որում, կցանկանայի հատուկ ընդգծել, որ ձկնորսությունը այնքան էլ հեշտ կամ հաճելի զբաղմունք չէ, ինչպես կարող է թվալ. մարդիկ կեսգիշերից հետո քուն չունեն, մթնշաղին արդեն լճի վրա են, որպեսզի հնարավորություն ունենան ձուկ որսալ. աներևակայելի ցուրտ եղանակին (այո, այդ թվում եւ ամռան ամիսներին) կյանքի համար վտանգավոր այդ ճանապարհով նրանք իրենց եւ իրենց ընտանիքների կեցության հարցն են լուծում:
Ուզում եմ նաեւ այս ձեւչափով տեղեկացնել, որ մի խումբ ձկնորսների հետ զրույցից հետո արձանագրեցի մի քանի խնդրահարույց հարցեր, որոնք պետք է տրամաբանական լուծում ստանան:

• Ձկնորսները դժգոհում են, որ նոր պայմանագրով առաջարկվող ուռկանների չափերով ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը: Հետեւաբար ձկնորսները ակամայից դառնում են ապօրինություն գործողներ եւ անխուսափելիորեն պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուռկանների չափի եւ որսացած ձկների քաշի հարցը վերանայել, որպեսզի եւ՛ ձկնորսները անգործ չմնան, եւ՛ բնությունը չտուժի:

• Ձկնորսները դժգոհում են, որ սահմանվել է կոնկրետ վայր, որտեղից պետք է իրականացվի ամենօրյա որսը: Բայց տեխնիկապես անհնար է նույն հատվածից հարյուրավոր նավակների մուտքը լիճ՝ սկսած տարբեր գյուղերից այդ վայր հասնելու տեխնիկական, ֆինանսական խնդրից, վերջացրած՝ լճի վրա միմյանց խանգարելու անխուսափելի իրավիճակով: Կարծում եմ՝ պետք է հնարավորություն տալ մի քանի մուտքերով ձկնորսները ներս մտնեն եւ վերահսկել նաեւ այդ բոլոր մուտքերը:

• Ձկնորսները պատրաստ են հաստատագրված գումար վճարել եւ որս անել. Պետք է այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք հնարավորություն կտան հեշտացնելու Սեւանի շուրջ գտնվող համայնքների բնակիչների համար օրինական ձկնորսությունը:

• Ձկնորսները դժգոհ են, որ հոկտեմբերից պայմանագրերի ժամկետները ավարտվում են, եւ պայմանագրերը կվերակնքվեն 6 ամիս անց: Կարծում եմ՝ տեղեկության պակասն է այս հարցում դժգոհություն հարուցել, որը պետք է անհապաղ լրացվի: Քանի որ լճում ձկնորսության արգելքը պետք է գործի միայն ձվադրման փուլում, այլ ոչ՝ կամայական:

Ինչ քայլեր էլ, որ իրականացվեն, պետք է նվազագույն դժգոհություններ հարուցելով հասնենք խնդրի կարգավորմանը: Ձկնորսներն իրենք էլ են գիտակցում, որ տարիներ շարունակ ոչ մի կոպեկ հարկ չվճարելով՝ մեր բնական հարստությունը հանել, վաճառել են եւ պատրաստ են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագրով աշխատելու: Բայց, մյուս կողմից, էկոլոգիապես մաքուր Սեւանի Սիգը այսօր բավականին մատչելի է եւ հասանելի սոցիալապես անապահով բոլոր խավերի համար: Ու եթե շատ կոշտ մեթոդներ կիրառվեն, Սիգի գինը կտրուկ կբարձրանա՝ հարուցելով հանրության առավել լայն շերտերի դժգոհությունը: Կարծում եմ՝ հնարավոր է գտնել միջին լուծումներ, որոնք հնարավորություն կտան անաշխատանք մնալու վտանգ զգացող ձկնորսներին՝ պահել իրենց ընտանիքները եւ միաժամանակ մեր ազգային հարստությունը կառավարելի օգտագործել, որ չունենանք տարիներ առաջ արձանագրված իրավիճակը, երբ Սիգը դարձել էր հազվագյուտ հանդիպող ձկնատեսակ:

Հ. Գ. Արդեն նշված բովանդակությամբ առաջարկները ուղարկել եմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, որի արձագանքը ստանալուն պես կհրապարակեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում