Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում նախատեսում է կրկին խստացնել սանիտարական սահմանափակումները:
«Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ինչը կօգնի փրկել ամերիկացիների կյանքերը, նույնիսկ «փակել» երկիրը… Քանի որ, որպեսզի երկիրը շարունակի գործել ողջ ուժով, տնտեսությունը աճի, և մարդիկ վերադառնան իրեն աշխատատեղերը, անհրաժեշտ լուծել կորոնավիրուսի հարցը», – ասել է Բայդենը:










































