Բլոգեր Մաքսիմ Մոնախովը Youtube-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է ցիստեռն կառուցում, որի մեջ 10 հազար լիտր կոկա-կոլա է լցնում, իսկ հետո սոդա ավելացնում:
Դրանից հետո ցիստեռնից ըմպելիքի շատրվան է հորդում, որը թափվում է շրջապատի մարդկանց վրա:
Ինչպես խոստովանել է Մոնախովը, այս տեսանյութի նկարահանմանը նա պատրաստվել է 4 տարի: Տեսանյութը նկարահանելու համար բլոգերը ծախսել է 700 հազար ռուբլի, ընդ որում գումարի կեսից ավելին նա ծախսել է ըմպելիքի վրա:








































