ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Իմաստների տարածք» երիտասարդական ֆորումի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ չի բացառել, որ Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վրա ճնշում է գործադրվել, նրան թույլ չեն տվել հանդարտվել, և նա սկսել է քաղաքական հայտարարություններ անել, ու ավելի հաճախ՝ անգլերեն լեզվով:
Լավրովը նշել է, որ գուցե այդ ելույթների նպատակը «արևմտյան երկրներին լարման մեջ պահելն է և համոզելը, որ շարունակեն «բզբզել» իրավիճակը»: