Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Եվրոպայի վերջին դիկտատորը և Պուտինի վերջին սլավոնական դաշնակիցը. աշխարհաքաղաքական պայքարը Բելառուսի շուրջ սրվում է

Բելառուսում ներքաղաքական կրքերը վերջին օրերին, կարծես, փոքր-ինչ հանդարտվել են: Նոր բախումներ ուժային մարմինների և քաղաքացիների միջև չեն եղել, բայց նախագահի ընտրության արդյունքների հետ կապված վեճը և ավելի լայն իմաստով՝ իշխանություն-ընդդիմություն կոնֆլիկտը մնում են չլուծված, և այս լույսի ներքո գնալով ավելի պարզորոշ են նշմարվում Բելառուսի շուրջ ակտիվացող արտաքին գործոնները:

Ճիշտ է, բացահայտ աշխարհաքաղաքական դիմակայություն՝ ինչպիսին տեսանք 2014-ին ուկրաինական հեղափոխության ժամանակ, Բելառուսի պարագայում առայժմ չի նկատվում, բայց այնպես չէ, որ դա բացառվում է: Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ արտաքին գործոնների ակտիվությունը բելառուսյան իրադարձությունների շուրջ մնում է խոսակցությունների, կանխատեսումների, մտավախությունների մակարդակում, բայց կան հավանական տարբերակներ, որոնց դեպքում այդ գործոնները կարող են ակտիվանալ և մտնել խաղի մեջ:

 «Բուֆերային գոտի» Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Խոսքը, բնականաբար, երկու ազդեցիկ բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև շարունակվող դիմակայության/մրցակցության/պայքարի մասին է: Ի վերջո, չմոռանանք աշխարհագրության մասին: Բելառուսը Եվրոպայում շատ կարևոր դիրք զբաղեցնող երկիր է: Այն գտնվում է Ռուսաստանի և Եվրամիության ճիշտ մեջտեղում:

Իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը այս տարածաշրջանում ավելի լավ պատկերացնելու համար կարելի է հիշեցնել, որ Բելառուսին սահմանակից և հարակից բոլոր երկրների հետ (Մերձբալթյան երկրներ, Լեհաստան, Ուկրաինա) Մոսկվան ունի շատ բարդ ու լարված հարաբերություններ, եթե չասենք ավելին: Բելառուսը փաստացիորեն լրացնում է Մերձբալթիկայից մինչև Սև ծով ձգվող այն գոտին, որը Արևմուտքի տեսանկյունից կարող է շատ կարևոր պաշտպանիչ «բուֆեր» դառնալ Եվրամիության և Ռուսաստանի միջև: Եվ եթե խոսում ենք աշխարհաքաղաքականության մասին, ապա Բելառուսի հետ կապված հիմնական պայքարը կարող է ծավալվել հենց այս հեռահար ծրագրի կամ առնվազն գաղափարի շուրջ, որին դեմ են Մոսկվան և իր դաշնակից Լուկաշենկոյի ավտորիտար ռեժիմը:

Այս հարցի վերաբերյալ օրեր առաջ՝ օգոստոսի 15-ին Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսել է ինքը Լուկաշենկոն՝ ասելով, թե իր համար պարզ է՝ ի՞նչ են ակնարկում Արևմուտքից՝ համառորեն առաջարկելով իրենց միջնորդությունը: Բելառուսի գործող նախագահը բանակի հրամանատարական կազմին ասել է, թե հրաժարվել է Արևմուտքի միջնորդության առաջարկից և ավելացրել է, թե ինքն արդեն «անցել է» այս ամենը ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ փորձ արվեց ստեղծել Բալթիկ-սևծովյան տարածաշրջան՝ «սանիտարական գոտի», որի մեջ պիտի մտնեին Բալթյան երեք պետությունները, Բելառուսը և Ուկրաինան, որպեսզի, իր խոսքերով, «անջատեն Ռուսաստանը Արևմուտքից»: Բայց Լուկաշենկոն դեմ է այս գաղափարին և ասում է, թե «մենք չենք ուզում սանիտարություն անել ինչ-որ մեկի համար»:

Երկու տարբեր տեսլականներ

Անշուշտ, երբ ասում ենք Արևմուտք կամ արևմտյան աշխարհաքաղաքական բևեռ՝ սա շատ ընդհանրական հասկացություն է, իսկ վերջին ժամանակներում մի զգալի առումով դարձել է նաև պայմանական, քանի արևմտյան հանրությունը իր մեջ ներառում է միջազգային հարաբերությունների տարբեր ազդեցիկ խաղացողների՝ Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, որոնցից յուրաքանչյուրը կարող է իր առանձին խաղը խաղալ և որոնց հակասությունները Բրեքսիթից և Թրամփի ընտրությունից հետո ավելի ակներև են դարձել: Թեև, մյուս կողմից, Ռուսաստանին դիմակայելու քաղաքականությունը ռազմավարական խորության մեջ, կարծես թե, պահպանվում է:

Իսկ Բելառուսի հարցում կարող են կարևոր ազդեցություն ունենալ նաև արևելաեվրոպական խաղացողները, հատկապես՝ Լեհաստանը, Չեխիան, Լատվիան, Լիտվան և Ուկրաինան, որոնք բոլորն էլ արևմտյան ճամբարից են: Եվ այս ռեգիոնի միակ երկիրը, որը շարունակում մնալ Մոսկվայի աշխարհաքաղաքական ուղեծրում՝ հենց Բելառուսն է՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ:

Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե Բելառուսի ներկայիս ընդդիմությունը իր տասնյակ ու հարյուր հազարավոր աջակիցների օգնությամբ գա իշխանության՝ անպայման փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Արևմուտք՝ ինչպես դա արեցին Ուկրաինայի իշխանությունները՝ Մայդանի երկու հեղափոխություններից հետո: Ո՛չ, պարտադիր չէ: Եվ վերլուծաբաններն էլ են շեշտում, որ Բելառուսում չկա այդ տարանջատումը Արևելքի և Արևմուտքի միջև և այն ագրեսիվ նացիոնալիզմն ու ընդգծված հակառուսական ուղղվածությունը, որ կա Ուկրաինայում: Ընդհանրապես ամեն երկիր ու ժողովուրդ, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունները, բնականաբար, ունեն իրենց ազգային, ժողովրդագրական, պատմաքաղաքական, ներքաղաքական առանձնահատկություններն ու տարբերությունները, և յուրաքանչյուր դեպք պիտի քննվի առանձին՝ խնդրի էությունը հասկանալու և ճիշտ եզրակացության գալու համար: Այս զուգահեռներին դեռ կվերադառնանք:

Բայց, այդուհանդերձ, երբ նայում ենք Բելառուսի այժմյան ներքաղաքական պրոցեսներին, ավելի խորքային շերտերում սկսում է աստիճանաբար ակնհայտ դառնալ այն, որ Լուկաշենկոյի ու իր վարչակարգի տեսլականը պետության զարգացման մասին, դավանած գաղափարախոսությունը, արժեհամակարգը, աշխարհայացքը և, վերջապես, 26-ամյա կառավարման տարիներին իրականացրած քաղաքականությունը էապես տարբերվում են փողոցներ ու հրապարակներ դուրս եկած բելառուսական նոր սերնդի արժեհամակարգից, աշխարհայացքից, ներքին կյանքի ու արտաքին քաղաքականության մասին պատկերացումներից:

Կոնֆլիկտի մի կողմում 26 տարվա դիկտատոր Լուկաշենկոն է ու իր ռեպրեսիվ ուժային ապարատը՝ առանձնակի դաժանությամբ, լկտիությամբ ու սանձարձակությամբ աչքի ընկնող ոստիկանական զորքերը, ՕՄՕՆ-ի ջոկատները, որոնց ցուցարարները պարզապես «զինված բանդիտներ» են անվանում, իսկ մյուս կողմում նախկին տնային տնտեսուհի, նախագահի ընդդիմադիր թեկնածու, երկրից հարկադրաբար հեռացած Սվետլանա Տիխանովկայան է՝ իր մեղմ ու հանգիստ բնավորությամբ և փխրուն հոգով, իր ամուսինը՝ ընդդիմադիր գործիչ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին, որն այժմ բանտում է, և բելառուս հազարավոր խաղաղ ցուցարարներ, որոնք, ճիշտ է, հարկ եղած դեպքում դիմադրում են ոստիկաններին, հատկապես երբ ակնհայտորեն ոչ իրավաչափ ուժ է կիրառվում, բայց մյուս կողմից էլ՝ անկարգություններ չեն անում, իրենց ետևից հավաքում են աղբը, ավելին՝ հանրահավաքների ժամանակ, երբ ուզում են բարձր մի տեղ կանգնել, որ ավելի լավ տեսնեն, ասենք, ելույթ ունեցող հռետորին, հանում են իրենց ոտնամանները, հետո նոր են կանգնում նստարանին, որպեսզի չփչացնեն գույքը: Տեսնելով այս ամենը՝ միջազգային մամուլը գրեց, որ բելառուս ցուցարարները զարմացրել են աշխարհին իրենց քաղաքավարությամբ և բողոքի ցույց անելու բարձր մշակույթով:

Իհարկե, 2018-ին ոչ պակաս քաղաքակիրթ ու խաղաղ, իր բնույթով խիստ օրինակելի Թավշյա հեղափոխություն արած Հայաստանի քաղաքացիներին դրանով դժվար է զարմացնել, բայց բոլոր դեպքերում պիտի խոստովանենք, որ բելառուսների վարքագիծն իրոք տպավորիչ է: Ի դեպ, ինչ վերաբերում է Թավշյա հեղափոխության օրինակելի լինելուն՝ այս օրերին շատ գործիչներ Եվրոպայից կոչ են անում բելառուսներին ժողովրդավարական իշխանափոխություն իրականացնելու համար օրինակ վերցնել հենց Հայաստանից: Այս հարցին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում:

Ռեչ Պոսպոլիտա՝ վերադարձ արմատներին

Ներբելառուսական կոնֆլիկտկի երկու կողմերի տարբերությունները նույնիսկ սիմվոլների մակարդակում են ակնհայտ: Մեր ընթերցողը պիտի որ նկատած լինի այն, որ ցույցերի ու երթերի ժամանակ բելառուսցի ցուցարարները ծածանում են ոչ թե Բելառուսի ներկայիս պետական կարմրականաչ դրոշը, այլ սպիտակ ու կարմիր գույներով ներկված դրոշ, որի վրա պատկերված է հեծյալ ասպետ: Պատմաբան Ռուբեն Շուխյանը գրում է, որ այդ դրոշը և թրով ու վահանով հեծյալի զինանշանը 1918-19 թթ. Բելառուսի անկախ հանրապետության պաշտոնական խորհրդանիշներն են:

«Փաստացի այս դրոշը լեհական դրոշի բելառուսական տարբերակն է, իսկ զինանշանը՝ Լիտվայի ներկայիս զինանշանի տարբերակը», – գրում է պատմաբանը՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ այս երեք ազգերը դարեր շարունակ եղել են Ռեչ Պոսպոլիտա (Речь Посполитая) միասնական պետության մեջ և միասին են պայքարել ռուսական էքսպանսիայի դեմ:

Ռեչ Պոսպոլիտան (լեհերեն՝ Rzeczpospolita, թարգմանաբար՝ «ընդհանուր գործ») եղել է Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության միությունից կազմավորված համադաշնությունը, որը գոյություն է ունեցել 16-18 դարերում: Իսկ եթե հիշենք, որ 1795 թվականին Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի ջանքերով մասնատված այս պետությունը տարածվում էր գլխավորապես ժամանակակից Լեհաստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի և Բելառուսի տարածքների, այսինքն՝ Բալթիկ-սևծովյան այն տարածաշրջան վրա, որի մասին խոսում էր Լուկաշենկոն, ապա պարզ կդառնա, որ ոչ միայն ներբելառուսական, այլև տարածաշրջանային այս դիմակայությունը իր արմատներով գնում է դեպի պատմության խորքերը:

Լուկաշենկոյի ավտորիտարը և ապագայի ժողովրդավարականը

Բայց ամենակարևոր տարբերությունն, անշուշտ, պետության կառավարման մոդելների միջև է, այսինքն՝ քաղաքական այն վարչակարգի (ռեժիմ), որն այժմ իշխում է Բելառուսում՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ, և այն վարչակարգի, որը կարող է գալ փոխարինման «Բատկային» իշխանությունից հեռացնելուց հետո կամ դեպքում: Լուկաշենկոյի վարչակարգը միանշանակ ավտորիտար է (հեղինակազոր), կոշտ, բիրտ և նույնիսկ բռնատիրական: Բայց նրա հեռանալուց հետո, եթե, իհարկե, իշխանության գան այն արժեհամակարգի ու գաղափարի կրողները, որոնց մասին նշեցինք վերևում, այս երկրում կարող է ձևավորվել նոր ու ավելի առաջադեմ մոդելի՝ ժողովրդավարական վարչակարգ, ընդ որում՝ եվրոպամետ ուղղվածությամբ:

Եվ սա առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է այս ողջ պրոցեսում, քանի որ Լուկաշենկոյի ռեժիմը ոչ թե պարզապես ավտորիտար է կամ վարչահրամայական, բռնատիրական, այլ հիմնված է նախկին սովետական (խորհրդային) մոդելի և խոհրդային ժառանգության, խորհրդային քաղաքական մշակույթի վրա:

Բացի այդ, ինչպես Բելառուսի ներքին կյանքն ավելի լավ իմացող վերլուծաբաններն են ասում, նախկին կոմսոմոլ, կոլխոզնիկ և կոմունիստ Ալեքսանդր Գրիգորյեվիչը, որն իշխանության եկավ 1994 թվականին, իր նախագահության երկար տարիների ընթացքում հետևողականորեն վարել է բելառուս ժողովրդի ինքնության, այսպես ասած, ռուսիֆիկացման քաղաքականություն՝ թուլացնելով լեհական ազդեցությունը: Եվ մեծ հաշվով նա շարունակում էր խորհրդային իշխանությունների քաղաքականությունը: Իսկ այս ամենը ամբողջովին համահունչ է խորհրդային կայսրության վերածնման ձգտող պուտինյան վարչակարգի ընդհանուր քաղաքական գծին:

«Բատկան» կրկին թեքվում է դեպի Մոսկվա. Պուտինը կմիջամտի՞

Թեև մյուս կողմից այնպես չէ, որ Մինսկի և Մոսկվայի հարաբերությունները երկու լիդերների կառավարման օրոք միշտ հարթ են եղել, և Լուկաշենկոն շատ հավատարիմ ու նվիրված դաշնակից է Ռուսաստանին: Ո՛չ: Իրականում լինելով Ռուսաստանի հետ ամենասերտ քաղաքական և ազգակցական կապեր ունեցող երկրի ղեկավարը՝ միաժամանակ Լուկաշենկոն Կրեմլի ամենապրոբլեմատիկ դաշնակիցներից է, և հանրությունը, այդ թվում՝ Հայաստանում, մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել համոզվելու դրանում: Հիշենք թեկուզ տարվա սկզբին ռուսական նավթի գնի շուրջ Մինսկի և Մոսկվայի միջև ծագած վեճը, երբ Լուկաշենկոն հերթական անգամ սկսեց մանյովրել Մոսկվայի և Արևմուտքի միջև՝ Ռուսաստանի կողմից տրամադրվող տնտեսական արտոնությունները պահպանելու համար: Բանը նույնիսկ հասավ նրան, որ այս տարվա փետրվարի 1-ին պաշտոնական այցով Մինսկ ժամանեց Միացյալ Նահանգների պետքարտուղար, այսինքն՝ փաստացի Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդ պետության արտգործնախարար Մայք Պոմպեոն՝ հայտարարելով, թե Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տոկոսով ապահովել Բելառուսին նավթով: Ի դեպ, Պոմպեոն դարձավ վերջին 15 տարվա ընթացքում Բելառուս այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան:

Այնպես որ, ամեն ինչ այդքան միանշանակ ու պարզ չէ, և այս ոչ միանշանակությունը և Լուկաշենկոյի հակասական կերպարն ու հակասական արտաքին քաղաքականությունը միայն ու միայն ընդգծում են այսօր Բելառուսում և Բելառուսի շուրջ ձևավորված իրավիճակի բարդությունը:

Եվ հիմա այս բարդ վիճակում հայտնված բելառուս դիկտատորը,

  • Ով, լինելով Մոսկվայի դաշնակիցը, միշտ էլ երկակի ու ընդ որում՝ շատ հմուտ խաղ է խաղացել Մոսկվայի հետ և խուսանավելով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև՝ փորձել է հնարավորինս պաշտպանել իր պետության ինքնիշխանությունը և ավելի շատ տնտեսական օգուտներ պոկել Ռուսաստանից. ի դեպ, սա ամենևին էլ քննադատություն կամ կշտամբանք չէ, մենք պարզապես արձանագրում ենք փաստը. ընդհակառակը՝ Լուկաշենկոյի այս գործելաոճը կարող է որպես հաջող օրինակ ծառայել Ռուսաստանի մյուս գործընկեր պետությունների ղեկավարների համար, որոնք նույնպես Մոսկվայից իրենց ինքնուրույնությունն ու անկախությունը, իրենց ազգային շահերը պահպանելու խնդիր ունեն),
  • Ով այս տարվա սկզբին հայտարարում էր, թե ինքը չի ուզում լինել «Բելառուսի վերջին նախագահը», և եթե ինքը Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշում ընդունի՝ բելառուսներն ուղղակի «կուտեն» իրեն մեկ տարվա ընթացքում,
  • Ով ավելի վաղ՝ 2019 թ. դեկտեմբերին, նշում էր ՆԱՏՕ-ին և Արևմուտքին՝ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավորների՝ հայտարարելով, թե «եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր [Բելառուսի] ինքնիշխանությունը, կարձագանքի ոչ միայն համաշխարհային հանրությունը, այլև դա չեն հանդուրժի Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն»,
  • Ով օգոստոսի 9-ի ընտրությունների նախօրեին ասում էր, թե Մոսկվան վարձկան գրոհայիններ է ուղարկել իր վարչակարգը տապալելու համար,

ստիպված է կրկին թեքվել դեպի Մոսկվա՝ հույս ունենալով, որ անհրաժեշտության դեպքում Պուտինը կփրկի իրեն և կօգնի պահպանել իշխանությունը՝ նույնիսկ ռազմական ուժով:

Լուկաշենկոն այս հարցի մասին դեռ մեկ շաբաթ առաջ է խոսել Կրեմլի ղեկավարի հետ՝ հեռախոսազրույցից առաջ էլ, ի դեպ, թափանցիկ ակնարկելով հրապարակային ելույթի ընթացքում, որ Բելառուսում թափ հավաքող հեղափոխական ալիքի դեմն առնելը պետք է ոչ միայն իրեն, այլև Պուտինին, քանի որ եթե իր իշխանությունը տապալվի՝ հեղափոխության ալիքը կարող է հասնել Պուտինին:

Կրեմլը Պուտին-Լուկաշենկո հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը հավաստիացրել է Բելառուսի ղեկավարին, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան պատրաստ է օգնություն տրամադրել կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի շրջանակներում: Բայց բանը դրան կարող է և չհասնել, և Ռուսաստանի ղեկավարը զուգահեռաբար նաև դիվանագիտական քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Բելառուսի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ անընդունելի է: Մեկնաբանների մի մասը կարծում է, որ սրանով Ռուսաստանի նախագահը հասկացրել է արևմտյան գործընկերներին, որ Մոսկվան չի միջամտի, եթե Արևմուտքն էլ չփորձի խառնվել Բելառուսի ներքին գործերին, մյուս մասն էլ ասում է, թե չարժե վստահել Պուտինի խոսքերին, քանի որ նա քիչ պատճառներ ունի հետևելու իր սեփական խորհուրդներին:

Ամեն դեպքում, վերլուծելով ներբելառուսական կոնֆլիկտի հետ կապված բոլոր այն գործոնները, փաստերն ու հանգամանքները, որոնց անդրադարձանք վերևում, գալիս ենք այն պարզ եզրակացությանը, որ Բելառուսն այսօր կանգնած է երկընտրանքի առաջ ու մեծ հաշվով՝ իր առջև ունի երկու տարբեր տեսլականներ: Դրանցից մեկը Լուկաշենկոյի սովետառուսական ռեժիմն է, մյուսը՝ բելառուսների պատմական արմատներին՝ միանալով Ռեչ Պոսպոլիտայի երբեմնի դաշնակիցներին՝ Լեհաստանին, Ուկրաինային, Լիտվային, Լատվիային և կազմելով Արևմուտքի համար չափազանց կարևոր «բուֆերային գոտի»՝ դրանից բխող անվտանգության ռիսկերով և տնտեսական ու քաղաքական արտոնություններով: Ինչպես տեսնում ենք՝ սա արդեն սոսկ ներքաղաքական խնդիր չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում