2020 թվականի օգոստոսի 13-ի նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց համավարակի չեզոքացման 23-րդ միջոցառումը, որը վերաբերում է համավարակի հետևանքներից առավելապես տուժած տուրիզմի ոլորտին։
Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝ 34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը, իսկ մնացածը՝ 50% և պակաս։









































