Tuesday, 30 06 2026
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել

Արսեն Թորոսյանի հրամանը՝ աշակերտների սննդի կազմակերպման վերաբերյալ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 14-ին նոր հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներում։

Նշված սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են հանրակրթական ուսումնական հաստատություններում, ըստ դրանցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, այդ թվում` հանրակրթական դպրոցներում, մասնագիտացված հանրակրթական դպրոցներում, հատուկ հանրակրթական դպրոցներում և ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի` տարրական, միջին, հիմնական ավագ դպրոցներում, վարժարաններում (այսուհետ` ուսումնական հաստատություններ), ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար (անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից), որոնց գործունեությունը կապված է սովորողների սննդի կազմակերպման և (կամ) ապահովման հետ` սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

Հրամանով սահմանվում է (2014 թվականից), որ սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում օգտագործման համար չի թույլատրվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակներ։ Դրանցում որոշ փոփոխություններ են կատարվել, այժմ ցանկը այսպիսին է․

1) ձու` անլվա կճեպով,

2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,

10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,

13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,

17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,

19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,

21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

23) գազավորված քաղցր ըմպելիքներ,

24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,

25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք,

26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,

27) պաղպաղակ:

Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը փոփոխության է ենթարկվել։ Հրամանը օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտնելու։

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

Հ/հ Սննդամթերքի անվանումը Քաշը(գ) / Ծավալը (մլ) Նշումներ
1. Մրգեր, բանջարեղեն Վաճառվում է նախապես լվացված
2. Շշալցված խմելու ջուր (չգազավորված) Մինչև 500 մլ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի
3. Թեյ, կակաո կաթով և շաքարով (կամ առանց շաքարի ավելացման) 200 մլ Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի
4. Հյութեր հատապտուղներից և մրգերից Մինչև 500 մլ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
5. Կաթ (2,5-3,5% յուղայնության) Մինչև 500 մլ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
6. Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ) Մինչև 200 մլ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
7. Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից Մինչև 125 գ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
8. Բուտերբրոդների համար պանիրներ, բացառությամբ հալեցրած պանիրների Մինչև 125 գ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
9. Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության` հաց, բուլկի և հացաբուլկեղեն (ջեռոցում պատրաստված կարկանդակներ, միջուկը` հավ, բանջարեղեն, լոբազգիներ, կանաչի, պանիր), պանրային սենդվիչներ Մինչև 100 գ Իրացվում է միայն սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
10. Ընկուզեղեն (բացի գետնանուշից և աղի պիստակից), չորամիրգ Մինչև 50 գ Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
11.  Հանրակրթական ուսումնական հաստատությունների սննդի պատրաստման համար նախատեսված կառուցահատվածում պատրաստած կամ արդյունաբերական արտադրության աղցաններ` թարմ մրգերից, բանջարեղենից, ձավարեղենից, լոբազգիներից Մինչև 150 գ

Իրացվում է միայն ցուցադրասառնարանի առկայության պայմանով, սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում