Հայաստանի ներքաղաքական կյանքում չի դադարում արդարադատության վերականգնման պահանջը: Այն առավել սուր է դրվում, երբ ժամանակ առ ժամանակ նախկին համակարգի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ հանդես են գալիս հրապարակային խոսքով: Հանարության մոտ տարատեսակ հարցեր են առաջանում, այդ թվում նաև այն, թե ինչու հեղափոխությունը չի կարողանում նախկինում առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, որոնք անցնում են քրեական գործով, բերել դատարան, ենթարկել պատասխանատվության: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երգահան Էդուարդ Զորիկյանը նշեց. «Չմոռանանք, որ անձերի խնդիր չէր, որ նրանց հարցը լուծվի ու ամեն ինչ իր տեղն ընկնի, և Հայաստանը քայլի ճիշտ ճանապարհով, գործ ունեինք հատուկ մտածված մի ամբողջ համակարգի հետ, Հայաստանը ներսից քանդում էին, որ ոչ մի կերպ չկարողանար ոտքի կանգնել… Պետք է քանդել այդ համակարգը և ստեղծել նորը, այնպիսի համակարգ, որ թե՛ այսօր, թե՛ ապագայում կբացառի որևէ գրպանում բյուջեից…»:
«Ժամանակն է, որ հեղափոխությունը թունելի ներսում լույս վառի, որ պատերին տեսնենք՝ ովքեր էին գողերն ու բոզերը»,- ընդգծեց երգահանը:
Քաղաքական դաշտում իրենց ընդդիմադիր համարող որոշ սուբյեկտներ պնդում են, որ թեժ աշուն է սպասվում, քանի որ հանրության մեջ կա կուտակված էներգիա, որը կպարպվի փողոցում. անդրադառնալով այս դիտարկմանը, Էդուրադ Զորիկյանը նշեց, որ նման էներգիա չկա. «Քանի որսը չի հայտնվել, կրակել պետք չէ, իզուր ինչու փամփուշտ վատնել… Ստրկատիրական համակարգի վերջը եկել է, նախկին համակարգի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ համակարգերը փոխվում են… Ժողովուրդը հոգնել է հին համակարգերից…, հույս ունեմ անցնում ենք ժողովրդավարության»:
«Օգոստոսի 19-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին: «Սերժ Սարգսյանը խոսելու փոխարեն պետք է առաջնորդվի «Մի հաբռգիր» պատվիրանով…,- նշեց մեր զրուցակիցը:- Սերժ Սարգսյանին ժողովուրդը չի ուզում լսել, եթե ասելիք ունի, թող դատախազներին ու քննիչներին ասի, նրա ճակատագիրը դատարանն է որոշելու, օրենքն է որոշելու»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































