Ռուս ռազմական բարձրաստիճան խորհրդական, գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխի մահվան կադրերը հայտնվելեն համացանցում: Տեսանյութը հրապարակել է «Դամասկոսի տեղեկագիր» Telegram հեռուստաալիքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է պայթյուն որոտում այն պահին, երբ մի խումբ զինվորականներ քայլում են մեքենաների շարասյան կողքով:
Ռուսերեն խոսքը լսելի է տեսանյութում:
Գլադկիխը մասնակցել է Պալմիրայի ազատագրմանը: Վերջերս նա ղեկավարում էր ռազմական խորհրդատուների խումբը, որոնք օգնում էին սիրիացիներին Դեյր էզ-Զորում: