Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

ԼՀԿ-ն ստանձնել է ՕԵԿ-ի դերակատարությունը․ «Վատիկանի դրոշն» ու Սերժ Սարգսյանն են դրդել ԼՀԿ-ին դիմել ՍԴ

Սահմանադրական դատարանի դատարանակազմությանը, ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելու գործընթացին զուգահեռ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան և վիճարկել սահմանադրական վերջին փոփոխությունների օրինականությունը: Ըստ ԼՀԿ-ի՝ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և խախտել Սահմանադրությունը, երբ սահմանադրական փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ Բացի դրանից, ըստ ԼՀԿ-ի՝ Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։ Այս երկու խնդիրը դեռևս քվորում չունեցող և լիարժեք չձևավորված Սահմանադրական դատարանում վիճարկում են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ այնպես էլ չպարզաբանելով, թե ինչու են այս քայլին գնում գործընթացից միայն երկու ամիս անց։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքերով՝ «Լուսավոր Հայաստանին» ՍԴ դիմելու քայլին դրդել է երրորդ նախագահը, ինչպես նաև նրա հետ սերտորեն փոխկապակցված «Վատիկանի դրոշը» (ակնարկում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին- Ս․Հ)։ «Այդ ինչ եղավ, որ հանկարծ «Լուսավոր Հայաստանը» որոշեց, որ արդեն ժամանակն է, որ ինքը դիմում ներկայացնի Սահմանադրական դատարան։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ոչ մի հիշարժան բան, որպես այդպիսին, չի եղել, բացի երրորդ նախագահի ասուլիսից, որն էլ այս թեմայի հետ ոչ մի կապ չուներ։ Կարծում եմ՝ նրանց ՍԴ դիմել կարգադրել է «Վատիկանի դրոշը»։ Հիշում ենք՝ ժամանակին հենց վարչապետն էր նշել նրանց առնչությունը Վատիկանի դրոշի հետ։ Իսկ «Վատիկանի դրոշն» էլ ինքնուրույն չէր կարող գործել։ Սա երրորդ նախագահի որոշելիքն է եղել։ Նա է որոշել, որ ժամանակն է, որ «Լուսավոր Հայաստանը» միանա «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը և դիմի Սահմանադրական դատարան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հարց հնչեցնելով, թե հիմա «Լուսավոր Հայաստանը» ի՞նչ է սպասում, որ իրենց հարցը ո՞ր Սահմանադրական դատարանը լուծի։ Այն դատարա՞նը, որը կա հիմա ու չի ընդունում իր պաշտոնազրկումը, թե՞ այն կազմը, որը դեռ նոր պետք է ձևավորվի։ «Այդտեղ բազմաթիվ խճճված հարցեր կան, որոնք արդեն իրավունքի տիրույթում են, իսկ քաղաքական տեսանկյունից կարող ենք նշել, որ եթե կարգադրություն չլիներ, ապա, ամենայն հավանականությամբ, «Լուսավոր Հայաստանը» այս նախաձեռնությանը չէր միանա ու ՍԴ չէր դիմի։

Ժողովրդական լեզվով ասած՝ կողքից բրդել են «Լուսավորին», որ միանա ԲՀԿ-ին ու դիմի ՍԴ»,- ասաց Բադալյանը։

Բրդողն էլ Միքայել Մինասյանն ու Սերժ Սարգսյա՞նն են եղել՝ հստակեցրինք․ «Ես անուններ չեմ տալիս, բայց ըստ լրատվական դաշտում տարածված տեղեկատվության և նաև վարչապետի պնդումներով՝ «Լուսավոր Հայաստանը» առնչություն ունի երրորդ նախագահի ու «Վատիկանի դրոշի» հետ»։

Քաղտեխնոլոգի խոսքերով՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլը, մեծ հաշվով, «Լուսավոր Հայաստանին» ոչ մի վնաս չի տալիս, քանի որ այդ կուսակցությունն այնքան ցածր վարկանիշ ունի, որ այլևս վարկանիշի նվազման տեղ չկա։ «Այդ կուսակցության վարկանիշն այնքան ցածր է, որ եթե հիմա ասենք, որ այս քայլից հետո նրանց վարկանիշը -100-ից կդառնա -130, 30 տոկոսով վարկանիշի անկում կլինի, դրանով ոչ մի բան չի որոշվում։ Այլևս նշանակություն չկա։ «Լուսավոր Հայաստանը» այս և ոչ միայն այս քայլով ցույց տվեց, որ ինքը ՕԵԿ-ի դերակատարությունն է ստանձնել՝ երբ պետք է, իշխանության համար է ինչ-որ բան անում, հենց այլ խնդիրներ են առաջանում՝ կողքից սկսում են նրանց ուղղորդել, ու նրանք այլ քայլերի են գնում։ Իսկ այս քայլերը ենթադրում են, որ ապագա խորհրդարանում «Լուսավոր Հայաստանն» այլևս չի լինելու»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում