Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Պնդում ենք Ջերմուկ խոշորացված համայնքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը. Հայկական բնապահպանական ճակատ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի պարոնայք վարչապետ և նախարար,

Կարիք չենք տեսնում կրկնել Ամուլսարի խնդրի շուրջ վերջին առնվազն ութ տարում ներկայացված փորձագիտական հիմնավորումները Հայաստանի և առավելապես Վայոց ձորի տարածաշրջանի էկոլոգիայի, անգին ջրային պաշարների, տնտեսության ներկայում ակտիվ տարբեր ճյուղերի՝ ներառյալ խաղողագործության ու գինեգործության, Ջերմուկ ջրաբուժական հայտնի առողջարանային քաղաքի, համայնքների ժողովրդագրության, Հայաստանի պետբյուջեի և միջազգային պարտավորությունների (բնապահպանական կոնվենցիաների մասով) վրա բացասական ազդեցության մասին,

Մենք հիմք ենք ընդունում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի միջազգային փորձագիտական ընկերությունների զեկույցը ՀՀ կառավարությանը, որը հստակ ու առանց տարընթերցումների մատնանշում է Լիդիան ընկերության Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և այլ փաստաթղթերի թերություններն ու ամփոփում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ եզրակացություն տալ, ուստի անհրաժեշտ է նոր ու գիտականորեն հիմնավորված ՇՄԱԳ,

Հիշեցնում ենք 2018թ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ընդունած ակտերն ու գրությունները Բնապահպանության նախարարին, որպեսզի ուժը կորցրած ճանաչվի Լիդիան ընկերությանը տրված ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը,

Պնդում ենք Ջերմուկ խոշորացված համայնքի ճնշող մեծամասնության դիրքորոշումը, որ արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը մեր տարածաշրջանում (շուրջ 2900 հոգու ստորագրությամբ և ամրագրված ավագանու որոշմամբ)։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

Ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը (որպես մասնագիտական ու իրավական հիմնավորում ԷԼԱՐԴ և Թի-Ար-Սի ընկերությունների փորձագիտական զեկույցը, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հիմնավորումներն ավելին, քան բավարար են)։ Որևէ այլ միջանկյալ գործողություն, որոնց հիմքով հանքարդյունաբերական այս ծրագրի կյանքը կերկարացվի, կլինի ՀՀ օրենքների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային անաչառ փորձաքննություն անցկացնելու խոստումի կոպիտ խախտում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում