Ճապոնական հերթական տիեզերական բեռնատարը՝ «Կոնոտորի-9»-ը, ավարտել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) տիեզերագնացներին պարենամթերք և սարքավորումներ փոխադրելու իր աշխատանքը և այրվել երկրի մթնոլորտի խիտ շերտերում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական գործակալությունը (JAXA):
Օգոստոսի 19-ին «Կոնոտորի-9» գլանաձև սարքը, որն արձակվել է մայիսի 21-ին, ՄՏԿ-ից հավաքել է աղբը և, հեռանալով կայանից, դադարեցրել իր գոյությունը:
Այդ շարքի բեռնատարները՝ 6 տոննա բեռնատարողությամբ, 2009 թվականից ՄՏԿ-ն մատակարարում են անհրաժեշտ ամեն բանով:
HTV-X նոր բեռնատարի գործարկումը, որը մշակում է JAXA-ն, նշանակված է 2021 թվականին: