Մոսկվա-Տոմսկ չվերթով թռչող ինքնաթիռը, որի մեջ էր գտնվում նաև Ալեքսեյ Նավալնին, Օմսկում արտակարգ վայրէջք է կատարել բլոգերի տոքսիկ թունավորման պատճառով։
Այս մասին հաղորդել է Նավալնիի մամլո քարտուղար Կիրա Յարմիշը՝ Twitter-ի իր էջում։
Նա նշել է, որ Նավալնին հոսպիտալացվել է անգիտակից վիճակում։ Ներկայումս նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։ Յարմիշը ենթադրում է, որ բլոգերին թունավորել են։ Նա պատմել է, որ առավոտից նա միայն թեյ է խմել։