Monday, 22 06 2026
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ

Հայկական հեղափոխության մոդելը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար․ Կարլ Բիլդտ

Project Syndicate կայքում Եվրոպայի ամենափորձառու դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը՝ Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը հոդված է տպագրել, որում կարծիք է հայտնում, որ համաձայն չէ, արևմտյան շատ վերլուծաբանների այն կարծիքին, թե Բելառուսի զանգվածային բողոքի ակցիաները համեմատելի են Ուկրաինայի հեղափոխության հետ. Դրանք, ըստ Բիլդտի, շատ ավելի նման են Հայաստանի 2018 թվականի ժողովրդավարական փոփոխությանը, երբ արտաքին կողմնորոշման հարց չդրվեց ընդհանրապես: Բիլդտը համարում է, որ Բելառուսի դեպքում շատ ավելի օգտակար կլինի հայկական մոդելի կիրառումը։

«Բելառուսի ապստամբությունն ուրիշ է։ Ներքին խնդիրներն ակնհայտորեն նշանակալից մեծ դեր են խաղում, իսկ Եվրոպայի կամ Ռուսաստանի հանդեպ արտաքին կողմնորոշման հարցերը գրեթե բացակայում են։ Բելառուսցիները հոգնել են մի մարդու 26 տարվա կառավարումից, որն ավելի ու ավելի էր կորցնում կապը հանրության հետ։ Հեղափոխության սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշը Բելառուսի ազգային դրոշն է 1918 և 1991-95 թվականներին, որևէ այլ դրոշներ նույնիսկ չեն երևում», – ընդգծում է շվեդ գործիչը՝ շարունակելով. – «Բելառուսի դեպքում ես կառաջարկեի նմանություններ գտնել ոչ թե Ուկրաինայի, այլ Հայաստանի 2018 թվականի գարնան հետ, երբ զանգվածային ցույցերը հանգեցրեցին երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ու երկրում ժողովրդավարական նոր դարաշրջան բացվեց»։

Որպես ընդհանրությունԲիլդտը բերում է այն փաստարկը, որ իինչպես Բելառուսը Հայաստանը նույնպես միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ՝ թե՛ պատմական, թե՛ ռազմավարական պատճառներով, իսկ 2013 թվականին Հայաստանը չմիացավ Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային և չստորագրեց Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, փոխարենը միացավ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը։

Կարլ Բիլդտի կարծիքով՝ հայկական հեղափոխությունը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար։ Բելառուսի անցումային կառավարման առաջիկա նպատակը կլինի նախագահական նոր ընտրությունների ճանապարհ հարթել, որը կանցկացվի միջազգային դիտակման ներքո։ Նա նաև զգուշացնում է, որ Բելառուսում հայկական մոդելի պայմանները ստեղծելու համար Եվրամիությունը պետք է զգուշություն ցուցաբերի իր առաջիկա պատժամիջոցների հարցում՝ թիրախավորելով միայն անհատների, որոնք պատասխանատու են ու մասնակցել են ընտրությունների կեղծմանը և ցուցարարների դեմ բռնաճնշումներին։ Բելառուսի հանրությանն ու տնտեսությանը վնաս պատճառող ցանկացած այլ սահմանափակում ապակառուցողական կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում