Վրացական իշխանությունները որոշել են ակտիվացնել տուրիստական վայրերում կորոնավիրուսի թեստավորումները: Այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ըստ նրա, նպատակային թեստավորումը կազդի հյուրանոցների, սրճարանների, բարերի և ակումբների աշխատակիցների վրա: Որոշումը կայացվել է Քոբուլեթիի «Հավանա» սրճարան-բարի աշխատակիցների շրջանում կորոնավիրուս հայտնաբերումից հետո:
Գամկրելիձեն նաև նշել է, որ նախատեսվում է երկու վրաններ հիմնել Բաթումիի պուրակում, որտեղ քաղաքացիները կկարողանան ինքնակամ կորոնավիրուսային թեստ հանձնել:









































