Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

40-50 դատավորներ օժանդակել են սահմանադրական կարգի տապալմանը․ պետք է սկսել նոր գործընթաց

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ու Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը պատրաստվում են առաջիկայում գործընթաց սկսել, որի հաջող հանգուցալուծումը կարող է հանգեցնել նոր քրեական գործի, որում կարող են ներգրավված լինել 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո քաղաքական գործերով ակնհայտ ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորները։ Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում կարող են դիմել Գլխավոր դատախազությանը կամ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցելու համար։

Հիշեցնենք, որ նախկինում Հայ ազգային կոնգրեսը 40-50 դատավորներից բաղկացած ցուցակ էր կազմել, որոնք, սկսած 2008 թվականից, ապօրինի դատական ակտեր էին կայացրել։ Այդ ցուցակը իշխանափոխությունից հետո ներկայացվել էր նաև գործող իշխանությանը, սակայն դա որևէ հետևանք չունեցավ։ Եվ այդ ցուցակում գտնվող շատ դատավորներ առ այսօր պաշտոնավարում են ՀՀ դատական համակարգում։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ուսումնասիրվում են 2008 թվականի մարտյան դեպքերի հետ կապված քրեական գործերը, մասնավորապես դրանցով կայացված բոլոր դատական ակտերը՝ միջանկյալ և գործն ըստ էության լուծող, և կան բազմաթիվ հիմնավոր փաստեր, որ այդ դատավորները, գտնվելով մեկ կենտրոնից հրահանգվող դատախազության ղեկավար օղակների ազդեցության տակ, միասնական դիտավորությամբ կայացրել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող դատական ակտեր:

«Այդ ակնհայտ անարդար դատական ակտերը կայացնելն ինքնին, առանձին վերցրած, ՀՀ քրեական օրենսգրքի 352-րդ հոդվածով արգելված արարքներ են, սակայն դրանք զանգվածային են եղել և ունեցել են միասնական դիտավորություն՝ ուղղված սահմանադրական կարգի տապալման օժանդակությանը: Դատավորների այդ գործողությունների շարժառիթը կրել է քաղաքական բնույթ: Այդպիսի շարժառիթ են ունեցել նաև նախաքննությունն իրականացրած քննչական խմբի անդամները, որպես վկա հանդես եկած ոստիկանները, քրեական գործերը հսկող դատախազները, հետաքննության մարմինների աշխատակիցները: Այս պահին աշխատանքի արդյունավետության անհրաժեշտությունից ելնելով սրանից ավելի մանրամասներ չեմ կարող հրապարակել, բայց վստահ եմ, որ առաջիկայում այս հարցով հետաքրքիր զարգացումների ականատես կլինենք»,- ասաց Բաբաջանյանը:

Արմեն Խաչատրյանն իր հերթին ընդգծեց, որ պետք է հստակ հասկանալ, թե մարտիմեկյան սպանդից հետո ինչ դեր է խաղացել քրեական հետապնդումներ իրականացնելը։ «Իհարկե, դա առաջին հերթին ընդդիմադիրներին լռեցնելու, նրանց վախեցնելու նպատակ էր հետապնդում, բայց կար մեկ այլ՝ շատ ավելի կարևոր մի նպատակ այդ ժամանակ իշխանությունը զավթած ուժի համար։ Դա իրավապահ համակարգը որպես իրենց՝ սահմանադրական կարգի տապալման գործընթացում աջակցող օղակ օգտագործելու նպատակն է եղել։ Դատավորները, դատախազները, քննիչները առանձնապես որևէ շահագրգռվածություն չեն ունեցել ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հարցում։ Բայց և Ռոբերտ Քոչարյանը, հետագայում նաև Սերժ Սարգսյանը, ունենալով ազդեցություն դատական և իրավապահ համակարգի վրա, օգտագործել են այդ համակարգը, և այս ամբողջ գործառույթը եղել է սահմանադրական կարգի տապալմանն աջակցություն։ Հետևաբար նրանց արարքին պետք է տրվի իրավական գնահատական։ Իսկ այդ իրավական գնահատականն իր մեջ ներառում է այն, որ արարքը պետք է որակվի որպես սահմանադրական կարգի տապալմանը աջակցություն»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ այս գործը պետք է լինի առանձին քրեական գործ, որը հետագայում պետք է գա ու միանա այն գործին, որը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։

Մեր դիտարկմանը՝ ինչու են հիմա սկսում այդ գործընթացը, Խաչատրյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ այդ ցուցակի մասին նոր գիտենք, կամ այդ մտահղացումը նոր է, պարզապես մենք սպասում էինք, որ իշխանությունը այդ նույն գործողությունը կիրականացներ, իշխանությունը կդիմեր իրավապահներին, որպեսզի այդ հոդվածով կամ այդ մեղադրանքով գործ հարուցվի։ Հիմա այդ անգործությունը տեսնելով՝ ստիպված մենք պետք է գործողություններ ձեռնարկենք՝ ներկայացնելով հաղորդում, որ քրեական գործ հարուցվի ու իմ մատնանշած բոլոր հանգամանքներին տրվի քրեաիրավական գնահատական։ Եթե դա չկատարվի, ապա մենք երբևէ Մարտի 1-ով ամբողջական պատկեր չենք ունենա։ Մարտի 1-ը միայն այդ 4-5 հոգու կողմից սահմանադրական կարգի տապալումը չէ։ Մենք պնդում ենք, որ Մարտի 1-ով ամբողջական բացահայտում ապահովելու համար անհրաժեշտ է, որ քրեաիրավական գնահատական տրվի գործընթացին՝ սկսած նախագահական ընտրությունները կեղծելուց մինչև վերջին ապօրինի դատական ակտը՝ կայացված Մարտի 1-ով»։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ այս հարցն ունի նաև բովանդակային՝ քաղաքական բաղադրիչ։ Այն առաջին հերթին վերաբերում է իշխանության բռնազավթմանը։ «Եթե մենք համարում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին կատարվել է իշխանության համակարգված բռնազավթում՝ սկսած ընտրակեղծիքների համակարգից մինչև հետընտրական զարգացումներն ապահոված ապօրինի գործողություններ ու դատական ակտեր, ապա պետք է արձանագրենք, որ դրան մասնակցել են իշխանության երեք ճյուղերն էլ՝ գործադիր, օրենսդիր և դատական։

Իհարկե, իշխանության բռնազավթման զգալի մասը տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարմամբ ու համակարգմամբ, սակայն օրենսդիր և դատական իշխանությունները ոչ միայն անմասն չեն մնացել դրանից, այլև իրենց գործողություններով կամ անգործությամբ սպասարկել են իշխանության բռնազավթումը։ Եվ դա առավել ակնհայտ, ցայտուն կերպով դրսևորվում է հենց Մարտի 1-ի գործերով, որոնցով արձակված վճիռների կայացմանը մասնակից են եղել շուրջ հինգ տասնյակ դատավորներ։

Առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու կարող եմ նշել միայն, որ ներկայումս սկսված գործընթացը կարող է ապացուցել, որ այդ դատավորները՝ իրենց կայացրած այդ վճիռներով, օժանդակել, սպասարկել են սահմանադրական կարգի տապալման գործընթացին»,- ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորը հավելեց, որ այս երևույթները միանգամայն այլ տեսք ու ընթացք կստանային, եթե հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը հանդես գար նախորդ երկու տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցածի, այդ թվում՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հստակ իրավաքաղաքական գնահատականով։ «Սակայն տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իշխանությունը, գոնե մինչ այս պահը, խուսափում է այդ իրավաքաղաքական գնահատականից, ինչի պատճառով մենք ստիպված ենք դիմել նման հատվածական լուծումների։ Բայց հատվածական լինելով հանդերձ՝ դրանք չափազանց կարևոր են, և մեր սկսած գործընթացի ավարտին, վստահ եմ, ի հայտ են գալու բազմաթիվ ցնցող, սկանդալային բացահայտումներ, որոնք ունենալու են ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքական հետևանքներ»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում