«Առաջին լրատվականին» հայտնի է դարձել, որ տևական ժամանակ է, ինչ լարվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները:
Վերջին շրջանում Նավասարդ սրբազանի գործունեության հանդեպ հանրային դժգոհությունները լրջորեն ազդել են նաև Վեհափառ հայրապետի և Նավասարդ արքեպիսկոպոսի միջև հարաբերությունների վրա:
Մեր աղբյուրի պնդմամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի միջև Վրաստանում ԶԼՄ-ների համար չնախատեսված զրույցի տեսագրության արտահոսքը կազմակերպել է Նավասարդ արքեպիսկոպոսը` շատ լավ իմանալով դրանից հետո հանրության արձագանքը Վեհափառի անձի հանդեպ:








































