Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Որ արժեքները չմնան ասֆալտի տակ․ Ինչի մասին էր հեղափոխությունը

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին, հեղափոխական կառավարության պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային, հայեցակարգային ծավալուն ելույթով։ Փաշինյանը նախ հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունեցել կառավարման կարգի փոփոխություն, նախկին հասկացությունները՝ խորհրդարանական մեծամասնություն, կոալիցիա և այլն, այլևս գոյություն չունեն, և որ Հայաստանում այլևս իշխանության միակ սկզբնաղբյուրը ժողովուրդն է, ինքն էլ՝ ժողովրդի վարչապետը։ Այդ ելույթում Նիկոլ Փաշինյանը համակարգված կերպով ներկայացրեց բոլոր այն ակնկալիքները, որոնք որպես հանրային սպասումներ հիմք էին դարձել թավշյա հեղափոխության համար՝ Մարտի 1-ի կազմակերպիչների ու իրականացնողների ամենախիստ պատիժ, օլիգարխիայի ու մենաշնորհների վերացում, պետությունից թալանված միջոցների կոպեկ առ կոպեկ վերադարձ, անցումային արդարադատություն, արմատական բարեփոխումներ դատաիրավական ու իրավապահ մարմիններում… Դրանք Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ոչ թե սոսկ որպես ակնկալիքներ, սպասումներ, այլ որպես խոստումներ առ այն, որ իր ղեկավարած իշխանությունը կատարելու է բոլոր այդ նպատակադրումներին ուղղված քայլերը։

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթը, ծրագրային ու հայեցակարգային լինելուց բացի, առավելապես ուներ արժեբանական, գաղափարաբանական ուղղվածություն։ Դրանով ազդարարվում էր նոր որակի պետության ու նոր որակի հասարակության ձևավորման մեկնարկը, դրանով նա խոստանում էր միանգամայն այլ ու նոր հարաբերություններ, բոլորովին նոր որակի արդարադատություն ու իրավահավասարություն, իրապես նոր Հայաստան՝ այլ խոսքով։

Ի՞նչ ունենք երկու տարի անց. արդյոք Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 17-ի հռչակում-խոստումները իրականացե՞լ են, արդյոք պետությունն ու հասարակությունը դարձե՞լ են նոր՝ ձևով ու բովանդակությամբ, արդյոք վերադարձվե՞լ են պետությունից տասնամյակներ շարունակ թալանված միջոցները, արդյոք  պատժվե՞լ են Մարտի 1-ի կազմակերպիչներն ու իրականացնողները, արդյոք արմատախիլ արվե՞լ են օլիգարխիան ու մենաշնորհները։  Այսօր՝ այդ հանրահավաքից երկու տարի անց, ցավով պետք է արձանագրել, որ նշված գրեթե բոլոր հարցերն ունեն բացասական պատասխաններ։

Պետությունը, չնչին բացառություններով, շարունակում է նախկինից բխող իներցիոն գոյությունը, դատաիրավական համակարգի ու առավել ևս անցումային արդարադատության մասին խոստումները մնացել են կարգախոսների մակարդակում, Մարտի 1-ի գործը դոփում է տեղում, իսկ գլխավոր ամբաստանյալը զվարճանում է Սևանում, տնտեսության ողնաշարը շարունակում են մնալ մենաշնորհներն ու օլիգարխները, որոնք նախկինի նման պահպանում են իրենց ազդեցությունը պետական ու հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ մամուլից մինչև դատարաններ ու իրավապահ կառույցներ, վկան՝ Գագիկ Ծառուկյանի տխրահռչակ գործը։ Անցած տարիներին, տասնամյակներին պետական միջոցների թալանի շնորհիվ հարստացած պաշտոնյաների զգալի մասը իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության ներքո հասցրել է ճողոպրել Հայաստանից, անցած երկու տարիների ընթացքում այդպես էլ չի հրապարակվել որևէ դատական վճիռ, որով պետությունից նախկինում թալանված որևէ միջոց է վերադարձվել, երկրում դեռևս շարունակում է սահմանադրական ճգնաժամը, դատական համակարգը գտնվում է խայտառակ վիճակում։

Այսինքն՝ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը ներկայացված բոլոր այն խոստումներն ու հռչակումները, որոնք ունեին արժեբանական, գաղափարաբանական հիմք, մնացել են անկատար, չեն իրականացվել։

Եվ պատահական չէ, որ իշխանությունը այս ողջ ընթացքում բոլոր հնարավոր միջոցներով գովազդում է հանրապետությունում կատարվող ասֆալտապատման աշխատանքներն ու բանակում սննդի նոր համակարգի ներդրումը։ Պատճառն այն է, որ հպարտանալու այլ առիթներ, մեծ իմաստով, չկան։ Այո, ինչպես ասֆալտապատումը, այնպես էլ զինծառայողներին որակյալ սննդով ապահովելը ունեն կարևորագույն, կենսական նշանակություն, այդպիսի նշանակություն ունի նաև երկրում համակարգային կոռուպցիայի բացակայությունը, որը ևս որպես ձեռքբերում կարող է ներկայացնել գործող իշխանությունը։ Բայց դրանք բոլորը, այսպես ասած, նյութական հիմք ունեցող, մատերիալիստական ձեռքբերումներ են, որոնք կարևոր լինելով հանդերձ, այնուամենայնիվ, չունեն արժեբանական, գաղափարաբանական նշանակություն։ Մինչդեռ հասարակության սպասելիքներն ու ակնկալիքները շատ ավելի մեծ էին ու ընդգրկուն, քան ասֆալտապատված ճանապարհներն ու զինվորներին մատուցվող ելակը, հասարակության սպասումները ամբողջանում էին ու են նոր, արդյունավետ, արդարացի պետություն ունենալու ցանկությամբ, որը, ցավոք, դեռևս սոսկ ցանկություն է մնացել։

2018 թվականի թավշյա հեղափոխությունը իրականում պետք է դառնար արժեքների հեղափոխություն։ Եթե այդ հեղափոխությունը կորցնի կապը իր իսկ հիմքում ընկած արժեքների, գաղափարների ու սկզբունքների հետ, ապա ժամանակի ու տարածության մեջ կկորցնի նաև հանրային լեգիտիմությունն ու վստահությունը։ Իսկ դա կնշանակի, որ մենք կկորցնենք ավելի լավ պետություն ունենալու եզակի, պատմական հնարավորությունը, որը հնարավոր չի լինի վերադարձնել անգամ ամենաբարձրորակ ճանապարհներով ու ամենաախորժելի ելակով։ Կամ 2018 թվականին տեղի ունեցածը մենք պետք է անվանենք, ասենք, «Ասֆալտապատման հեղափոխություն» կամ «Ելակի հեղափոխություն»։ Այդպես գոնե ավելի ազնիվ կլինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում