Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ երկամյա խոստումների ոդիսականը

Նիկոլ Փաշինյանն իր վերջին հանրահավաքն անցկացրել է երկու տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, երբ արդեն վարչապետ էր ու Հանրապետության հրապարակում ամփոփում էր իր պաշտոնավարման 100 օրը։

Փաշինյանի ելույթի նույնիսկ հպանցիկ վերընթերցումը հանգեցնում է տպավորության, որ վարչապետի անցած տարվա խոստումները հիմնականում մնացել են անկատար կամ Փաշինյանի կողմից արվել են պնդումներ, որոնք, մեղմ ասած, հեռու են իրականությունից։

«Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով բացահայտելու ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին, և մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր թալանչիներին: Բայց ես ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարևորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզնից գողացված գումարները լումա առ լումա ժողովրդին և պետությանը վերադարձնելը»,- երկու տարի առաջ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անցած երկու տարում հակակռուպցիոն դատավճիռներ չեն կայացվել, նախկին համակարգի նշանային դեմքերը՝ բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, ազատության մեջ են ու հանգիստ վայելում են թալանածը՝ որոշ դեպքերում բացահայտ կամ քողարկված համագործակցության մեջ մտնելով նոր իշխանությունների հետ։ Օրինակ՝ Իշխան Զաքարյանն շարունակում է մնալ Համահայկական խաղերի կազմակերպիչ ու բազմաթիվ անգամներ նրա գործությունեությունը լեգիտիմացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից։

Նիկոլ Փաշինյանի կողմից «դարի կաշառակեր» հռչակված բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է 14 միլիոն կաշառք ստանալու մեջ, «ապահով» թաքնվում է իրավապահներից։

Ստացվում է՝ հակակոռուպցիոն ամենաաղմկոտ բացահայտումը Մանվել Գրիգորյանի «տուշոնկաներն» են։

Իհարկե, շատերը հիմա կարող են ասել, որ խնդիրը դատական իշխանությունն է, որը՝ հանդիսանալով քրեաօլիգարխիկ համակարգի կցորդ, էապես խոչընդոտում է անցյալում կատարված հանցագործությունների բացահայտմանը ու պետության արդիականացման գործընթացին։ Իհարկե, դա այդպես է, սակայն այդ պրոբլեմը բոլորիցս շատ արդեն երկու տարի առաջ գիտակցել է Նիկոլ Փաշինյանը։ Անցյալ տարվա պատմական հանրահավաքում նա ասել է․ «․․․Իսկ ընդհանուր առմամբ ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ, որովհետև անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությանը, այլև այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ խնդիրներ. օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հունիսի 1-ից, երբ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել»:

Երկու տարում բացարձակապես ոչինչ չի փոխվել․ կառավարության հանցավոր անգործության համատեքստում դատական իշխանությունը բացահայտ մարտահրավեր նետեց հեղափոխության օրակարգին, իսկ կառավարությունն՝ իր էմոցիոնալ ու չմտածված քայլերով, հայեցակարգային լուծումների բացակայության հետևանքով, ըստ էության, տապալել է վեթինգի իրականացումն ու անցումային արդարադատության գործիքների ներդրման գործընթացը, ՍԴ շուրջ ճգնաժամը հայտնվել է փակուղում։

Ավելին՝ կառավարության պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու թափթփվածությունը հանգեցրել են նրան, որ Մարտի 1-ի գործը հայտնվել է ապալեգիտիմացման վտանգի առաջ։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ արտաքին քաղաքականությունը։ Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխանության վերնախավում չկա մեկը, որը խորքային պատկերացում ունենա արտաքին քաղաքականության մասին։ «․․․Եվ կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների և նրանց սատելիտների, հայ-ռուսական հարաբերությունները լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են: Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու, և մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է և հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը: 3 ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի, և այսօր ուզում եմ ասել, որ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո դուք՝ բոլորդ, կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է երրորդ հանրապետության և Խորհրդային Միության փլուզումից հետո մեր նորանկախ պատմության մեջ: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել, և դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն, այո′, գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- երկու տարի առաջ հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի նշած «աննախադեպ» նախագիծը Սիրիա, այսպես կոչված, հումանիտար առաքելություն ուղարկելն էր, որին, ի դեպ, հակադրվել էր նույնիսկ Սերժ Սարգսյանը, սակայն համաձայնեց Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին սիրաշահելու նպատակով։

Այդ «աննախադեպ» քայլով Փաշինյանն, իհարկե, չվերականգնեց Պուտինի վստահությունը, սակայն հայ-ամերիկյան հարաբերությունները, ըստ էության, հայտնվեցին ճգնաժամում։ Հայ-ռուսական հարաբերությունները Երրորդ հանրապետության պատմության տարիներին երբեք այսքան ճգնաժամային չեն եղել․ Մոսկվան ոչ միայն բացահայտորեն սատարում է Ռոբերտ Քոչարյանին ու ապաստան է տվել Մարտի 1-ի գործով կարևոր ֆիգուրանտներին, այլ  բացահայտ ապտակ հասցրեց Երևանին։

Սակայն, որ ավելի վատ է՝ անցած երկու տարում արմատապես փոխվել են իշխանության արժեհամակարգն ու պատկերացումները։ Եթե երկու տարի առաջ Փաշինյանը հանրահավաքում խոսում էր ուղղակի ժողովրդավարության, Ագորրայի մասին, ապա հիմա Ամուլսարի խնդրով հրաժարվում է անգամ Ջերմուկ մեկնել՝ վաղն իր նստավայրում սպասելով քաղաքի ղեկավարներին։

Իրավիճակի կտրուկ փոփոխություն է, երբ Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա տեղի ունեցավ ընդամենը երկու տարում․․․․

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում