Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ընդդիմությանն առաջարկել է վերահաշվարկել ձայները, բայց նրանք նոր քվեարկություն են պահանջում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք արդեն առաջարկել ենք վերահաշվարկել ձայները… Թող ասեն՝ որտեղ, որ ընտրատեղամասերում: Երեկոյան նրանց վերահաշվարկ են առաջարկել: Մարդիկ ինձ փոխանցում են. «Լսեք, վերահաշվարկն արդեն ակտուալ չէ»: Իսկ ի՞նչ է ձեզ պետք: Նոր ընտրություններ»,- ասել է Լուկաշենկոն:
Օգոստոսի 17-ին Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի առաջնորդի արտահերթ ընտրություններ տեղի կունենան երկրի նոր սահմանադրության ընդունումից հետո:









































