ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բելառուսում ստեղծված իրավիճակը սարսափելի է անվանել, հաղորդում է Reuters-ը:
Նախագահը հավելել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ և դադարեցնել նավթի մատակարարումները՝ բողոքի ցույցերի ընթացքում Բելառուսի իշխանությունների գործողությունների պատճառով:
Իսկ անցած շաբաթ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները Բելառուսում ստեղծված իրավիճակի հետ կապված խորհրդաժողով անցկացնելուց հետո հայտարարել են ընտրական գործընթացը խախտելու և ցուցարարների նկատմամբ բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:









































