Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Բռնապետին շնորհավորելը անթույլատրելի էր․ ՀՀ իշխանությունը պետք է ներողություն խնդրի բելառուս ժողովրդից

«Իմ մեջ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում, թե հեղափոխության օրակարգ ասվածն ինչ է պարունակում, որովհետև այն օրակարգում, որը առաջադրվեց Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսին իրականացված թավշյա հեղափոխության արդյունքում, նման հարց չկա, որ Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունը չպետք է հետամուտ լինեն ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեհամակարգին: Այսինքն՝ թավշյա հեղափոխության էությունն այն էր, որ մերժվել և իշխանությունից հեռացել էր այն ուժը և այն խմբավորումը, որը տարիներ շարունակ անպատիժ զանգվածաբար կոպտորեն խախտում էր մարդու իրավունքները և ընտրությունների կեղծմամբ զավթում պետությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հապշտապ շնորհավորանքին:

Նրա խոսքով՝ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր ազդեցությունն է ունեցել հետխորհրդային տարածաշրջանի բռնապետական պետություններում, այդ թվում՝ Ադրբեջանում, նույն ՌԴ-ում և, իհարկե, Բելառուսում. «Բելառուսները կարողացան հաղթահարել բռնապետության կողմից ձևավորված վախի մթնոլորտը և ընդվզել, չհամակերպվել»:

Հիշեցնելով, թե Բելառուսում ընտրություններն ինչ խայտառակ խախտումներով են ուղեկցվել, ինչպիսի բռնություններ, դաժան խոշտանգումներ և ապօրինի ձերբակալություններ են տեղի ունեցել, Սաքունցն ասաց. «Եվ այս պայմաններում ասել, թե հայաստանյան օրակագից է բխում և շնորհավորել… դա որևէ կերպ չի տեղավորովում հեղափոխության օրակարգում: Դիվանագիտությունը ևս պետք է հիմնված լինի արժեքային հիմքի վրա. դու կա՛մ ավտորիտար կամ բռնապետական պետության դիվանագիտություն ունես, կա՛մ ժողովրդավարական, իրավական արժեհամակարգի վրա հիմնված դիվանագիտություն»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում