Կենտրոն Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող, Ալեքսանդր Մակարյանը, մականունը՝ գող Ալո:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Ալոյին. նա մեղադրվում էր ապօրինի զենք պահելու մեջ: Դատախազը դատական նիստի ժամանակ որպես պատիժ պահանջել էր 2 տարի վեց ամիս, դատավորը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հրապարակեց վճիռը որով նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:









































