Մոսկվայում ևս 819 պացիենտ է ապաքինվել կորոնավիրուսից. ընդամենը Ռուսաստանի մայրաքաղաքի բժիշկները GOVID-ից բուժել են գրեթե 198 հազար մարդու: Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան:
«Ապաքինվածների թվաքանակը Մոսկվայում շարունակում է ավելանա: Անցած օրվա ընթացքում բուժում անցնելուց հետո ապաքինվել Է ևս 819 պացիենտ: Ընդամենը վարակից ապաքինված մարդկանց թիվը հասել է 197 հազար 962-ի»,-հայտնել է փոխքաղաքապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: