Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնում են, որ օգոստոսի 16-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։
Հիմնադրամն ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։
Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։









































