Քվինսլենդի համալսարանի հետազոտողների խումբը վերլուծել է, թե որքան միկրոպլաստիկ մասնիկներ են պարունակվում ձկների և ծովամթերքների այս կամ այն տեսակներում:
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ոստրեները, մանր ծովախեցգետինները, կաղամարները, ծովախեցգետինները և սարդինաները: Ինչպես պարզվել է, կաղամարներում և ոստրեներում միկրոպլաստիկի մասնիկները ամենաքիչն էին (0,04 և 0,07 միլիգրամ համապատասխանաբար), իսկ ամենից շատ դրանք պարունակվել են սարդինաներում (2,9 միլիգրամ):
Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում:









































