Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

«ՀԺ». Դաշնակների աչքը լույս. Հայ դատի գրասենյակները կտարածվեն մինչև Սիբիր

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը թերթին տված իր վերլուծականում գրում է.

«Դաշնակների աչքը լույս: Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ հայ դատի գրասենյակների աշխարհագրությունը կտարածվի դեպի Սիբիր, Կամչատկա և Պրիմորյե:

Կոնկրետ քաղաքների և երկրամասերի անունները կարող եք վերցնել ռուսական դեսպանատնից, Հայաստանում բացված միգրացիան կազմակերպող գրասենյակներից, www.fms.gov.ru էլ. կայքից: Հեռավոր տայգաներում թափ կառնի մեկը մյուսի հետևից բանավանների հիմնման գործընթացը՝ Նոր Մխչյան, Նոր Կյորիս, Նոր Հաճն, Նոր Երևան և այլն: Ահա թեզ Սերժ և Տիգրան Սարգսյանների «հայկական աշխարհի» մոդելը: Իսկ քանի որ կաթողիկոսը սարերում գտնվող եկեղեցիներ չի սիրում, տունդրայի և տայգայի լայնարձակ տարածքներում եկեղեցիներ կկառուցվեն:

Ռուսաստանը ծրագիրն իրականացնում է ԱՊՀ բոլոր երկրներում, և ինչպես իրենք են նշում՝ իրենց դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար: Ռուսաստանի վերոհիշյալ ծրագրի շրջանակներում տոկոսային հարաբերությամբ Հայաստանը գտնվում է առաջին տեղում:

Մեր իշխանությունները կազմակերպված և անվերահսկելի արտագաղթը դեպի Ռուսաստան մեկնաբանում են Ռուսաստանում իրավիճակի բարելավմամբ: Ասել է թե՝ Հայաստանում վատթարանում է վիճակը: Սպասելի է, որ իշխանությունները պատճառաբանեն, թե Թուրքիայում ինչն է լավացել, որ հայ կանայք մեկնում են նվաստացուցիչ օրահացի հետևից (թիվը չեմ հրապարակում):

2009 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել 55,000 հայ: 2001-ից սկսած՝ շուրջ երեք հարյուր հազար ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Մոտավորապես նույնքան արտագաղթաններ էլ քաղաքացիություն չեն ստացել և չեն էլ վերադարձել Հայաստան: Միջին հաշվով՝ վերջին տասը տարվա ընթացքում քաղաքացիություն է ստացել Ռուսաստան մեկնած երկու հայից մեկը։ Իշխանությունների հերթական անբարոյականությունն է մի քանի հարյուր հազար մշտական գնացածներին արտագնա աշխատանքի մեկնածներ, իսկ ռեալ փաստերը՝ բամբասանք համարելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում