ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այսօր մեզ հետ զրույցում հավատացրեց, որ ակտիվ վարակ այս պահին Հայաստանում չունենք: «Գուցե վտանգը կա, գուցե սեզոնն է, բայց այս պահին չունենք»,- հավատացրեց գլխավոր վարակաբանը:
Մեր հարցին ի պատասխան՝ ո՞ր հիվանդություններն են, որ այս եղանակներին կարող են գլուխ բարձրացնել, և ինչպես է հնարավոր դրանցից զերծ մնալ, ավելացրեց. «Հիմնականում՝ աղիքային վարակիչ հիվանդությունները: Դրանցից զերծ մնալու համար անհրաժեշտ է ձեռքերը մաքուր պահել: Փողոցային առևտրից և փնթի տեղերից սնունդ գնելուց խուսափել: Տարբեր տեսակի շաուրմաներից, ծանր սննդից խուսափել: Չլողանալ լճերում, որոնք չեն վերահսկվում և չեն ախտահանվում»:






































