Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում արտակարգ ռեժիմը երկարաձգելու մասին հարցի քննարկումն է:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց` ո՞ր պարագայում, ի՞նչ իրավունքով պետք է կասեցվեն հանրահավաքները:
«Մահացել են 1040 ՀՀ քաղաքացիներ, և այս մահերի համար պետք է պատասխան տան: Դուք, որպես պարետ, ինչպես կմեկնաբանեք այս դառը իրողությունը»,- Տիգրան Ավինյանին ասաց Էնֆիաջյանը:
Նրա խոսքով` ՀՀ-ն 1-ին տեղն է զբաղեցնում մեկ մլն վարակակիրների թվով. «Սա ձեր գործունեության ուղիղ գնահատականն է»:
Ներկայացնելով, թե համավարակի հետ կապված Հայաստանին ինչ գումարներ են հատկացվել` ԱԺ փոխնախագահը հետաքրքրվեց. «Ստացված գումարներն ի՞նչ են արվել, ի՞նչ նպատակների են ծառայել: Ո՞ւր է այս գումարների ծախսման թափանցիկությունը»:
Մանրամասն՝ տեսանյութում: