ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը վստահեցնում է՝ սեպտեմբերին կայանալիք հեռուստաալիքների լիցենզիայի նոր մրցույթից հետո հեռուստադիտողը տեսնելու է նոր հեռուստաալիքներ, նոր ծրագրեր։ Իսկ ամբողջական պատկերը արդեն կերևա հունվարի 1-ից։ Անդրադառնալով Ամուլսարի հարցին և այն դիտարկմանը, թե իշխանությունը 3-րդ կողմն է բռնել ու անհասկանալի լռության մատնվել, նշում է՝ թեման շատզ զգայուն է, հարցը պետք է լուծվի իրավական հարթության մեջ։ «Ամուլսարի հարցում իմ անձնական դիրքորոշումը տարբերվում է այն դիրքորոշումից, որը որպես պաշտոնյա պիտի ասեմ»,-նշում է նա՝ հավելելով․ «Ամուլսարի հարցով որոշումը պիտի լինի հօգուտ պետության ու հասարակության, իսկ թե դա կլինի իշխանափոխության, հրաժարականի հաշվին, ինձ համար կարևոր չէ»։