Thursday, 04 06 2026
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել

Մշակվում են ինտերնետից օգտվողների չափման ընդհանուր չափորոշիչներ

Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) ներկայում չափորոշիչներ է մշակում ինտերնետի համար, որոնցով հնարավոր կլինի համեմատել երկրներն՝ ըստ համացանցից օգտվողների թվի: «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը հայտնեց, որ հարևան երկրների տեղեկատվությունը հստակ չէ:

«ՀՄՄ-ում փորձում են հասկանալ, թե ֆիքսված, մոբիլ, լայնաշերտ ինտերնետի չափանիշները որոնք են: Այդ առումով ցանկացած համեմատություն հարևան երկրների հետ բերում է անհամաչափ սխալների, քանի որ նույն չափման միավորը չենք օգտագործում»,- ասաց Գ.Սաղյանը:

Ընդհանուր մակարդակի մասին խոսելով՝ Գ.Սաղյանը նշեց, որ մինչև 2005 թ. ՀՀ-ում մենաշնորհային կարգավիճակով գործող օպերատորը մի քանի տարով ետ է գցել երկիրը, քանի որ ինտերնետը չէր զարգացնում, մնացածներն էլ հնարավորություն չունեին զարգացնելու: Գ.Սաղյանի կարծիքով, ինտերնետի օգտագործման առումով Ռուսաստանի համեմատ ՀՀ-ն շատ հետ է, այնտեղ զարգացել է ոչ միայն լարային տնտեսությունը, այլև տեղի է ունեցել տեղեկատվական ռեսուրսների աճ, առաջացել է բովանդակության հսկայական պաշար, որը ՀՀ-ում բավարար վիճակում չէ: Թուրքիան անհամամետաելի առաջ է: Վրաստանը պատվիրում է ինտերնետի 100 Գբիթ/վրկ արագագործություն, այն դեպքում երբ Հայաստանը՝ միայն 18 Գբիթ/վրկ, սակայն Վրաստանի բնակչությունն ավելին է, և դեռ հայտնի չէ, թե մեր 18 Գբիթ/վրկ-ը այդ 100 Գբիթ/վրկ-ի մեջ մտնում է, թե ոչ:

«Ինչ-որ գնահատականներ քաղաքական գործիչներն օգտագործում են ինտերնետի տարածվածությունը որպես կառավարության արդյունավետ աշխատանքի արդյունք ցույց տալու համար, այնպես որ շատ դեռպքերում այդ թվերն այն թվերն են, որ ցանկալի էր ունենալ»,- նկատեց Գ.Սաղյանը:

Ներկայում ՀՀ-ում համացանցից օգտվողների հաշվարկը կատարվում է «Արմենտել» ընկերության հայտարարության հիման վրա, որն ունի 100 հզ. բաժանորդ, նաև՝ circle.am-ը վարում է վիճակագրություն, թե ով է միանում իրենց տարբեր ցանցերից: Ըստ այդմ՝ «Արմենտելից» օգտվողների թիվը circle.am-ում 50% է, ընդհանուրը ստացվում է 200 հզ. օգտվող: Սա միայն լայնաշերտ ինտերնետից օգտվողներն են՝ կարելի է ասել տնտեսություններ, քանի որ Hi-line-ը միացվում է բնակարանին, որտեղ օգտվողների թիվը 1-ից ավելի է:

Սա վերաբերում է միայն լայնաշերտ (առնվազն 256 կբիտ/վրկ-ից արագագործ կապը) ինտերնետին, քանի որ ըստ Գ.Սաղյանի, համացանցին միանալու հնարավորություն ունեն նաև բջջային հեռախոս ունեցողները. 3 հեռահաղորդակցային ընկերություններն ունեն 3 մլն բաժանորդ, բայց չենք կարող ասել, որ դրանց որ մասն է միանում ինտերնետին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում