Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Երեխաների հանդեպ սերն օգնում է ստեղծագործել.Նունե Սարգսյանի հանդիպումը մարզերի փոքրիկների հետ

«Զանգակ» հրատարակչության նախաձեռնած վեբինարների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, իր հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ անմիջական զրույց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ երեխաների հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ, մասնավորապես, քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը, պատասխանել հեքիաթի հերոսներին, ստեղծագործական դժվարություններին ու ոգեշնչմանը, սիրելի գրքերին վերաբերող նրանց տարաբնույթ հարցերին:

Երեխաները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տպավորությունները «Կախարդական կոճակներ» հեքիաթի մասին, նշել իրենց սիրելի հերոսներին, նաև հարցերի միջոցով գաղտնիքներ բացահայտել գրքում նկարագրված պատմության վերաբերյալ:

Ի պատասխան երեխաների հարցերի՝ տիկին Սարգսյանը նշել է, որ երեխաների հանդեպ սերն է իրեն օգնում ստեղծագործել: «Ես շատ եմ սիրում երեխաներին և ուզում եմ ինչ-որ ձևով կապի մեջ լինել նրանց հետ. գրելն ամենահարմար ձևն է»,- շեշտել է տիկին Սարգսյանը՝ ընդգծելով, որ գիրք գրելը հեշտ գործ չէ՝ պետք է շատ աշխատասեր լինել և հաճույքով անել դա: Նա երեխաներին քաջալերել է, որ նրանք ևս ստեղծագործեն, պատմություններ հորինեն:

Նունե Սարգսյանը երեխաներին հորդորել է ցանկացած գործ անել հաճույքով: «Ես ձեր աչքերից տեսնում եմ, որ դուք շատ աշխատասեր երեխաներ եք: Եթե նույնիսկ չհաջողվի գիրք գրել, վստահ եմ, որ որևէ աշխատանք, որ անեք, լավ կստացվի»,- ասել է նա:

Տեղեկացնելով, որ ինքը ներկայում գրում է «Կախարդական կոճակներ» գրքի երկրորդ մասը՝ տիկին Սարգսյանը երեխաներին խնդրել է իրենց գաղափարները ներկայացնել հեքիաթի շարունակության վերաբերյալ: Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պայմանններում երեխաների առօրյային՝ Նունե Սարգսյանը վեբինարի մասնակիցներին կոչ է արել ամբողջ օրը համակարգչի առաջ չանցկացնել, այլ՝ լինել մաքուր օդում, գրքեր կարդալ, խաղալ իրենց քույրերի ու եղբայրների, ընկերների հետ:

Հեռավար հանդիպման ավարտին Նունե Սարգսյանը երեխաներին մաղթել է առողջություն, ուրախ ամառ՝ հույս հայտնելով, որ հանդիպելու այլ առիթներ կրկին կստեղծվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում