Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կոչ է արել ԵՄ արտահերթ գագաթնաժողով անցկացնել Բելառուսի հարցով՝ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրի քաղաքացիների դեմ ուժ կիրառելու հարցով: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քաղաքական գործչի գրասենյակի հաղորդագրությանը հղումով:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լեհաստանը պատասխանատվություն է կրում իր մերձավոր հարևանների համար, ուստի վարչապետը նամակ է ուղարկել Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որում առաջարկել է գագաթնաժողով գումարել:
Նամակում ասվում է, որ նախագահական ընտրություններից հետո Բելառուսի իշխանությունները ուժ են կիրառել երկրում փոփոխություններ պահանջող սեփական քաղաքացիների նկատմամբ:
«Մենք պետք է աջակցենք ազատության ձգտող բելառուսներին: Դրան է միտված Լեհաստանի կառավարության ղեկավարի նախաձեռնությունը՝ այս հարցով Եվրոպական Խորհրդին դիմելը», – ասվում է հաղորդագրության մեջ: