Thursday, 04 06 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

Դեմոկրատական պայքարի օրակարգը

Լևոն Տեր-Պետրոսյանը 2007թ. սեպտեմբերի 21-ի իր ելույթի ժամանակ մասնավորապես նշեց, որ Հայաստանում հաստատվել է «վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ… Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»: Ըստ էության, Հայաստանի քաղաքական ռեժիմին (որը, ի դեպ, անվանվեց ավազակապետական) տրված հենց այս գնահատականով Լևոն Տեր-Պետրսյանն իր շուրջը համախմբեց այդ գնահատականները կիսող հանրությանը, որի արդյունքում բողոքի մեծ ալիք բարձրացվեց՝ լուրջ խնդիրներ առաջացնելով իշխանությունների համար:

2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո համաժովրդական շարժման հիմքի վրա ձևավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), որի ստեղծման պատճառներից մեկը Կոնգրեսի հռչակագրում ամրագրված հետևյալ միտքն է՝ «Իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, և որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ»: Այսինքն, ՀԱԿ հիմնադիրները փաստել են, որ Հայաստանում գործող, իրենց բնորոշմամբ, ավազակապետական ռեժիմը վերարտադրվել է և ի հավելումն՝ իր ուսերի վրա է կրում Մարտի 1-ի ոճրագործության բեռը:

Այժմ, երբ սկսվել է իշխանություններ-ՀԱԿ ֆորմալ երկխոսությունը, ՀԱԿ-ը հաճախ հայտարարում է, որ Հայաստանում կա քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, իսկ այդ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են: Սկսված երկխոսությունն էլ, ըստ ՀԱԿ-ի, պետք է ծառայի այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունների հանգելու միջոցով: Սակայն, եթե ՀԱԿ-ը պնդում է, որ Հայաստանի վարչակազմի հարաբերությունները կարգավորվում են «գողական աշխարհի կարգ ու կանոնով», ռեժիմը մաֆիոզական է, հանցագործ է և այլն, ապա բնական է, որ հենց այս հանգամանքը պետք է լինի ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններին հասնելու ձգտումի միակ պատճառը, հիմնավորումը: Եթե, օրինակ, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լիներ նույնքան հարաբերական բարվոք, որքան նացիստական Գերմանիայում էր, կամ նույնիսկ ներկայիս Չինաստանում, ապա տրամաբանական է, որ ՀԱԿ-ը չպետք է «մեղմացներ» իր պահանջները և փոխեր իր հիմնական նպատակները:

Ըստ այդմ, Հայաստանում դեմոկրատական ընդդիմությունը, եթե ներկայիս վարչակարգը շարունակում է որակել որպես ավազակապետական, տրամաբանական է, որ ոչ թե քաղաքական ճգնաժամի վերացման թեզը պետք է դիտարկի որպես արտահերթ ընտրությունների հիմնավորում, այլ ներկայիս ռեժիմի դե ֆակտո հակադեմոկրատական բնույթը: Դա նաև կարող է ի չիք դարձնել իշխանությունների՝ ռեժիմի բնույթի փոփոխությանը չվերաբերող առաջարկների ներկայացման իրավաչափությունը, ինչպես նաև հիմնավոր կերպով պաշտպանել Կոնգրեսին պայքարից հրաժարվելու մեջ իր հասցեին ուղղվող մեղադրանքներից:

Հարկ է նշել նաև, որ այս պարագայում վերոնշյալ երկխոսության ժամանակ ընդունելի կլինի արդար և թափանցիկ արտահերթ ընտրությունների պահանջին հասնելուն նախորդող հարցերի շրջանակում ընդգրկել ոչ թե սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, այլ միայն այնպիսիք, որոնք կտրուկ կարող են փոխել իրավիճակը իրավահասարության, օրենքի գերակայության, ինքնիշխանության առումով: Այդպիսի խնդիր կարող է համարվել օրինակ, Հ1-ն իրական հանրային հեռուստատեսություն դարձնելը, անկախ հեռուստաընկերություններին կապուղի տրամադրելը և այլն: Որպես առաջին քայլ կարող է քննարկվել օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ «փրայմ թայմ» ժամերին ամեն օր ազատ ամբիոն տրամադրելը հավասարաչափ բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, ընդդիմադիր ուժերին: Եթե այդ պահանջը կատարվի, ապա հանուն ժողովրդավարության պայքարի տրամաբանության տեսակետից դա շատ լուրջ ձեռքբերում կդիտվի:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում