Սևրի դաշնագրի խնդրի հետ կապված վերջապես պետական ընդգծված մոտեցում ունեցանք, և այդ խնդրի ուսումնասիրությունն արդեն զուտ գիտնականների մենաշնորհը չէ։ «Սևրի դաշնագիրը և հայկական հարցը» խորագրով գիտաժողովի ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։