Ցուցարարները Բեյրութի կենտրոնում շարունակում են անկարգությունները բողոքի ակցիայի ընթացքում: Ըստ Global News-ի, որոշ ակտիվիստներ փորձում են հրկիզել խորհրդարանի շենքը: Բացի այդ, ցուցարարները հարձակվում են ռազմական անցակետերի վրա: Ի պատասխան, ուժայիններն ակտիվորեն արցունքաբեր գազ են կիրառում և կրակում են ռետինե փամփուշտներով:
Միևնույն ժամանակ, Լիբանանի ոստիկանությունը, բանակի լրացուցիչ ուժերի ժամանումից հետո, արդեն դուրս է մղել ցուցարարներին Բեյրութում գտնվող կառավարության շենքից: