Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երևանին անհրաժեշտ է ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ քաղաքաշինարար

Երևան քաղաքին պետք է ոչ թե նոր գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր քաղաքաշինարար, որը կհետևի քաղաքաշինական նորմերի պահպանմանը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

«Երևանին գլխավոր ճարտարապետ անհրաժեշտ չէ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետի մշակույթը եկել է հին թագավորական ժամանակներից, երբ բոլոր քաղաքներն ունեին իրենց ճարտարապետը։ Երբ մենք ունենք քաղաքաշինության մասին օրենք, բոլոր կարգի քաղաքաշինական նախագծումներն արվում են այդ օրենքով։ Այստեղ քաղաքի գլխավոր ճարտարապետի անելիքը միայն այն է, որ հետևի՝ նախագիծը համապատասխանո՞ւմ է օրենքի պահանջներին, թե՞ ոչ։ Իսկ մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ նախագծողը սկսում է ճարտարապետի ճաշակով նայել, թքած ունի օրենքի վրա, ասում են՝ սիրուն է կամ սիրուն չէ։ Այստեղ ճաշակի խնդիր չէ, այստեղ քաղաքաշինության ու օրենքի խնդիր է։ Այսինքն՝ պետք է հասկանալ, թույլատրել՝ արդյոք այդ տեղում կարելի՞ է շենք կառուցել, թե՞ այգի պետք է լինի։ Ոչ թե՝ կուզենամ՝ այգի կլինի, կուզենամ՝ շենք»,- տեսակետ հայտնեց ճարտարապետը։

Քալաշյանի խոսքերով՝ քաղաքի պատմամշակութային արժեքների, ժառանգության պահպանման երաշխավորը ոչ թե գլխավոր ճարտարապետն է, այլ մշակույթի նախարարությունը, որը միացվեց կրթության, գիտության և սպորտի նախարարությանը։ «Խնդիրը ոչ թե գլխավոր ճարտարապետն է, այլ մշակույթը։ Մենք առաջ ունեինք մշակույթի նախարարություն։ Հիմա միացրել են կրթության, գիտության նախարարության հետ։ Իսկ նման խնդիրները լուծում է մշակույթի նախարարությունը։ Հուշարձանների պահպանության օրենքը իրենք են ստեղծել, իրենք էլ պետք է ղեկավարվեն այդ օրենքով։ Եթե պետական նման մարմին կա, ինչի՞ համար է անհրաժեշտ գլխավոր ճարտարապետ։ Ընդամենը պետք է մեկ ներկայացուցիչ լինի, որ ասի՝ կառույցը համապատասխանում է օրենքին, թե ոչ»,- ասաց Սաշուր Քալաշյանը և ևս մեկ անգամ ավելացրեց՝ ոչ թե ճարտարապետ է հարկավոր քաղաքին, այլ քաղաքաշինարար։

«Ճարտարապետը մի քիչ ավելի ստեղծագործական բնույթի է, քաղաքաշինարարը գիտության հետ կապված մարդ է։ Քաղաքաշինություն որ ասում ենք, իր մեջ ներառում է մի շարք այլ ոլորտներ։ Միայն ճարտարապետությունը չէ քաղաքաշինությունը։ Քաղաքաշինությունը նաև մշակույթն է, էկոլոգիան է, տրանսպորտն է, հազար ու մի բան կա, որոնցով կազմակերպում են քաղաքաշինությունը։ Այստեղ ճարտարապետի խնդիր չէ, այլ քաղաքաշինարարի։ Դրա համար մեր բուհերը պետք է պատրաստեն երկու տեսակի մասնագետներ՝ ճարտարապետներ, որոնք շենք են նախագծում, և քաղաքաշինարարներ, որոնք քաղաք են նախագծում»,- ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ևս կարծում է, որ Երևանը պետք է արդեն ունենա ոչ թե գլխավոր ճարտարապետ, այլ գլխավոր ուրբանիստ, որը քաջածանոթ է ճարտարապետական, քաղաքաշինական, տրանսպորտային, էկոլոգիական խնդիրներին և կկարողանա օգնել քաղաքապետին, ավագանուն և ընդհանրապես մայրաքաղաքին։ Անդրադառնալով Երևանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականին, Վիկտոր Մնացականյանը հույս է հայտնել, որ Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը։ «Նա փայլուն և լուսավոր անձնավորություն է, մեր եզակի, լավագույն ճարտարապետներից մեկը, սակայն գլխավոր ճարտարապետ լինելու համար, թերևս, պետք են նաև այլ հատկանիշներ։ Հուսամ, որ Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը»,- նշել է Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում