Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են՝ գրում է JNEWS- ը:
Ամբոխը հրդեհել է երկու տուն՝ Մյասնիկյան եւ Նալբանդյան փողոցներում: Այս պահին Մյասնիկյան փողոցում հրդեհը մարվել է: Նալբանդյան փողոցում գտնվող տանը հրշեջներն աշխատում են:
Ախալքալաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ա. Թորոյանի փոխանցմամբ՝ հիվանդանոց է բերվել մեկ վիրավոր, ևս մեկ մարդ մահացել է տեղում: Ախալքալաքի հիվանդանոցի մոտակայքում մի քանի մեքենաներ ջարդուխուրդ են արվել:
Տեղեկությունը ճշտելու համար JNEWS- ը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն: