«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը թողնում է պաշտոնը:
«Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ Տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար եւ հատկապես այն ահռելի աշխատանքի համար, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID- 19-ի համավարակի շրջանում», – ասված է «Նորք» հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ: