Monday, 08 06 2026
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Փոխվարչապետն աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Փոխվարչապետին ուղեկցում էր Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով Կոտայքի մարզին հատկացվել է 1 մլրդ 318 մլն դրամ, որով մարզում իրականացվում են շենքերի տանիքների, խմելու ջրի, ոռոգման համակարգերի, ճանապարհների, կրթական և նախակրթական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ:

Փոխվարչապետն այցելեց Զովունի, Նոր Գեղի, Քաղսի համայնքներ, ծանոթացավ համայնքների մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին: Զովունու մանկապարտեզի վերանորոգման համար հատկացվել է շուրջ 45 մլն, Նոր Գեղիի մանկապարտեզի համար` շուրջ 37.5 մլն և Քաղսիի մանկապարտեզի համար` շուրջ 36 մլն դրամ: Ա. Գևորգյանին տեղեկացվեց, որ կատարված է աշխատանքների 70 տոկոսը, դրանք կավարտվեն նախատեսված ժամկետում` օգոստոսի 31-ին: Ա.Գևորգյանը կարևորեց նաև իրականացվող աշխատանքների որակի նկատմամբ համայնքների վերահսկողությունը` հաշվի առնելով, որ ծրագիրն իրականացվում է համայնքների ֆինանսավորմամբ:

Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մարզում վերանորոգվում են նաև Բյուրեղավանի, Ակունքի, Քանաքեռավանի, Գառնիի մանկապարտեզները:

Փոխվարչապետը Նոր Գեղի համայնքում այցելեց նաև նոր կառուցվող եկեղեցու շինհրապարակ, տեղեկացավ կատարված աշխատանքների մասին:

Այնուհետև Ա.Գևորգյանը ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրով Եղվարդի երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքներին: Նախատեսված 7,942 մետր ջրանցքից ներկայումս կառուցված է 2,250 մետրը: Ծրագրի ավարտին ոռոգելի կդառնա համայնքի 514 հեկտար հողատարածք` ներկայիս 215-ի փոխարեն: Տեղեկացվեց, որ ջրանցքի վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել սահմանված ժամկետում` մինչև օգոստոսի 31-ը:

Փոխվարչապետը Հրազդան քաղաքում ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ ծանոթացավ նաև «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման» ծրագրով իրականացվող քաղաքի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքներին:

Ծրագրով վերակառուցվում է քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Ըստ հաշվարկների` աշխատանքների արդյունքում մինչև 2011 թ. ավարտը Հրազդանում կապահովվի միջինը 17-18 ժամյա ջրամատակարարում` ներկայիս 11 ժամի դիմաց, իսկ լրացուցիչ աշխատանքների իրականացումից հետո` մինչև 2012 թ. Ավարտը, միջինը 20-21 ժամյա ջրամատակարարում: Հրազդանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի վարկային 5 մլն 611 հազար դոլար միջոցներով և նախատեսվում է ավարտել այս տարվա հոկտեմբերին: Ասիական բանկի 550 մլն դրամ վարկային միջոցներով վերազինվում է քաղաքը խմելու ջուր սնուցող պոմպակայանը, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբեր:

Մարզպետարանում մարզպետ Կ. Շահգալդյանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պ. Լորենի, Հրազդանի քաղաքապետի , այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը Ա.Գևորգյանը քննարկեց «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման», ինչպես նաև «Սևանա լճի բնապահապանական» ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, «Սևանա լճի բնապահպանական» ծրագրով Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներում կկառուցվեն կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ, ինչը զգալիորեն կնվազեցնի Սևանա լիճ և Հրազդան գետ թափվող կեղտաջրերի ծավալները: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵԶՎԲ կողմից, և որի ընդհանուր արժեքն է շուրջ 3.9 մլն եվրո, կավարտվի մինչև դեկտեմբեր:

Ընդհանուր ծրագրի շրջանակում արդեն վերանորոգվել են Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան քաղաքների կոյուղագծերը: Սևանա լճի բնապահապանական ծրագիրն իրականացվում է ԵԶՎԲ-ի ֆինանսավորմամբ` 12 մլն եվրո ընդհանուր արժեքով, և նախատեսվում է ավարտել 2011 թ. վերջը: Խորհրդակցության ժամանակ տեղեկացվեց, որ երկու ծրագրերով էլ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում