ԱՄՆ պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, որոնք նա անվանել է վրացական բռնազավթված տարածքներ: Այս հայտարարությունը Քլինթոնն արել է վրաց-ամերիկյան համագործակցությանը նվիրված հանդիպման ժամանակ:
Միաժամանակ, պետքարտուղարը դիմել է վրացական կառավարությանը` շարունակել ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխումները: «Ժողովրդավարության վերջնական հաղթանակըարձանագրելու համար վրացական իշխանություններին անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկել այնպիսի հարցերում, ինչպիսին է քաղաքական մրցակցությունը»,- հայտարարել է նա: