Այսօր բնապահպան ակտիվիստներն ու ջերմուկցիները հավաքվել ու պատրաստվում են երթով շարժվել դեպի Ամուլսարի հենակետեր։ Ջերմուկ էր եկել նաև ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը հանդիպում ունեցավ բնապահպան ակտիվիստների ու ջերմուկցիների հետ և ունկնդրեց նրանց պահանջներն ու հարցադրումները։
Բնապահպան ակտիվիստներն ու ջերմուկցիները պատգամավոր Արման Բաբաջանյանին ներկայացրին, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում Ամուլսարի շահագործումը․ «Երբ պայթեցնեն, փոշին կբարձրանա ու քամու միջոցով կբերի այստեղ։ Իսկ երբ անձրև գա, ապա այդ փոշին կգա ու կլցվի գետը, ապա ջրամբարը։ Ջրամբարը լցվելուց հետո ջուրը կգնա Սևանա լիճ, իսկ այնտեղից էլ՝ Արարատյան դաշտավայր ու Սյունիք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր պայթեցնելուց օդ կբարձրանա 26 տոննա փոշի։ Էլ չասենք, թե ոնց են լվանալու այդ ցիանիտը»։
Մանրամասները՝ տեսանյութում։