Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Խունդկարյանի ու Ավետիսյանի թեկնածությունը պետք է մերժել, նրանք չպետք է հայտնվեն ՍԴ-ում. սա մարտահրավեր է պետությանը

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո սկսվել է Սահմանադրական դատարանի կազմը համալրելու գործընթացը, որի շուրջ, սակայն, աղմկոտ քննարկումներ են ծավալվում։

Դատավորների ընդհանուր ժողովը Երվանդ Խունդկարյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Ավելի վաղ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդուն՝ Վահրամ Ավետիսյանին։ Ինչպե՞ս եք գնահատում այս թեկնածուներին, և արդյոք նրանք կարո՞ղ են իրականացնել այն փոփոխությունները, որոնք ի սկզբանե դրված էին ՍԴ ճգնաժամի հաղթահարման հիմքում․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը պատասխանեց․ «Ամենասկզբում կցանկանայի մի քանի սկզբունքային արձանագրում կատարել։ Նախ՝ որը գուցե ամենակարևորն է՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով, դատական համակարգը ճանաչեց սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի սահմանադրականությունը։ Սա պատասխան է բոլոր նրանց, այդ թվում՝ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, որոնք հայտարարում էին ու շարունակում են հայտարարել, որ սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ողջ գործընթացը հակասահմանադրական է։ Դատական համակարգը, ըստ էության, շաբաթ օրը կատարած իր ընտրությամբ հողին հավասարեցրեց բոլոր այդ պնդումները և, որպես կարևորագույն ինստիտուտ, ճանաչեց այս գործընթացի սահմանադրականությունը։ Սա տեղի ունեցածի, ըստ էության, համակարգային, ինստիտուցիոնալ ասպեկտն է, որը չափազանց կարևոր և էական է։

Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը՝ այդ առումով ևս կան քննարկելի, վերապահելի որոշ հանգամանքներ։ Նախ՝ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ամբողջ ընտրական գործընթացն անցել է կեղծիքներով՝ ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է քվեների էական տարբերություն։ Այդ տեղեկությունները մինչ այս պահը չեն հերքվել և նույնիսկ չեն էլ հաստատվել։ Սակայն, եթե վերջնարդյունքում հաստատվի, որ Դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրական ամբողջ գործընթացն անցել է կեղծիքներով, ապա դա ամբողջությամբ կապալեգիտիմացնի այդ ընտրությունը, և Սահմանադրական դատարանի նոր դատավորներից առնվազը մեկը կլինի ոչ լեգիտիմ։ Դա չի կարող անհետևանք մնալ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում